Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:40 09-10-2025

Առուշ Առուշանյանը մեքենան առանց «պռավայի» է քշո՞ւմ․ Գորիսի համայնքապետը լռում է

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի ֆեյսբուքյան էջում հրապարակած վերջին տեսանյութում երևում է, թե ինչպես է նա մեքենա վարում, սակայն ավելի վաղ դատարանի որոշմամբ վերջինս զրկվել էր վարորդական իրավունքից։ Չնայած այդ հանգամանքին, տեսանյութում նա է վարում մեքենան, որում կան նաև այլ մարդիկ։

Հարց է առաջանում՝ Առուշանյանը խախտո՞ւմ է դատական արգելքը ու առանց վարորդական իրավունքի մեքենա վարում, թե՞ նա նորից քննություն է հանձնել ու վերականգնել իր վկայականը։ Հատկանշական է նաև, որ տեսանյութում նա երթևեկում է առանց ամրագոտի կապելու՝ անտեսելով ճանապարհային երթևեկության նվազագույն պահանջներից մեկը։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել Առուշ Առուշանյանի հետ՝ պարզելու, թե արդյոք նա ներկայումս ունի՞ վարորդական վկայական, և ինչպե՞ս է շարունակում զբաղեցնել համայնքապետի պաշտոնը՝ չնայած դատարանի որոշումներին։ Ճշտելով, թե ինչ հարցեր ենք պատրաստվում ուղղել, Առուշանյանի մամուլի խոսնակը խոստացավ, որ համայնքապետը նախապես պայմանավորված ժամին մեր հեռախոսազանգին կպատասխանի, սակայն մեր հեռախոսազանգերն ու հաղորդագրությունները մնացին անպատասխան։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Առուշ Առուշանյանը տեղյակ էր, թե ինչ հարցեր ենք պատրաստվում ուղղել իրեն՝ կարող ենք ողջամիտ կասկած ունենալ, որ Գորիսի համայնքապետը շարունակում է մեքենա վարել՝ զրկված լինելով վարորդական իրավունքից։ Գաղտնիք չէ, որ Առուշանյանը Tik-Tok-ում և Instagram-ում ակտիվ կյանք վարող որոշ դեռահասների շրջանում առանձնակի գրավչություն է ձեռք բերել՝ որպես օրենքները շրջանցող «կռուտոյ» կերպար, և սրանից ոգևորված նա առանց վարորդական իրավունքի մեքենա է վարում, ավելին՝ այդ ընթացքը տեսանկարահանում և հրապարակում սոցցանցերում։

Նշենք, որ Առուշ Առուշանյանը ՀՀ ՆԳՆ ոստիկանության դեմ հայց էր ներկայացրել, որով պահանջում է ՆԳՆ հաշվառման ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության կողմից 2025 թվականի ապրիլի 30-ին իր վարորդական վկայականն ուժը կորցրած ճանաչելու՝ վարելու իրավունքը դադարեցնելու գործողությունը ոչ իրավաչափ ճանաչել և վերականգնել իր իրավունքները։

Հիշեցնենք նաև, որ հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը որոշում էր ընդունել, որով կասեցրել էր Առուշ Առուշանյանի լիազորությունները որպես Գորիսի համայնքապետ և զրկել էր պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից 5 տարի ժամկետով։ Արդեն նախորդ տարի Պրոբացիայի ծառայությունը միջնորդել էր այդ սահմանափակումը փոխարինել ազատազրկմամբ, ինչը դատարանը ընդունել էր՝ վերջում սահմանելով 1 տարի 11 ամիս ազատազրկում։ Այս ամենից հետո Գորիսի ավագանին մերժել էր Առուշանյանի լիազորությունները դադարեցնելու միջնորդությունը, և նա առ այսօր շարունակում է պաշտոնավարել։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie