Ներքին Միտք 9 ամիս առաջ - 23:59 07-10-2025

Մի օր եղելությունը բացվելու է, և պատմությունը իր ծանր դատաստանն է տեսնելու ամենաձախողակ ղեկավարներից մեկի` Փաշինյանի նկատմամբ

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրում է․

«ՊԱՏՈւՀԱՍԻ ՈՂԲՆ ԱՆԴԱԴԱՐ

Նիկոլ Փաշինյանի մանիակալ սեևեռումը` երեք նախագահների հետ բանավեճի գաղափարի վրա պետք է ինչ-որ բացատրություն ունենա: Չէ՞ որ այսօր նա արդեն երկրորդ անգամ բարձրացնում է այդ հարցը Ֆեյսբուքում, իսկ վերջին կես տարվա ընթացքում նա երևի երեսուն անգամ արդեն այս հարցով դիմել է նախագահներին, մի դեպքում անգամ առաջարկելով այդ բանավեճը կազմակերպել ԱԱԾ-ի կալանավայրի իր ժամանակին նստած բանտախցում:

Համաձայնեք, որ ինչ-որ հիվանդագին բան կա այս ամենում : Չէ՞ որ չկա աշխարհում հիմա և չի եղել երբևէ անցյալում մի ղեկավար, որը հետաքրքրված լիներ հանրային բանավեճ ունենալ իրենից առաջ կառավարած ղեկավարների հետ: Թրամփը երբեք չի կանչի բանավեճի Օբամային կամ Բայդենին, Սթայմերը չի բանավիճի Սունակի կամ Քամերոնի հետ, Մակրոնը չի հրավիրի բանավեճի Սարկոզիին կամ Օլանդին:

Նիկոլի այս հիվանդագին մտասեևեռման պատճառը մեկն է: Նա բոլորից լավ գիտի, թե ինչ հանցագործություն է կատարել հայ ժողովրդի դեմ 2019-2020 թվականներին` մերժելով բանակցությունները Մինսկի խմբի խաղաղության պլանների շուրջ և Հայաստանը ներքաշելով կործանարար պատերազմի մեջ: Նա լավ գիտի, որ մեր զինվորների արյունը, Հայաստանի աղետալի թուլացումը և համազգային նվաստացումը իր խղճի վրա է:

2019 թվականի խաղաղության պլանների և Նիկոլի կողմից դրանց մերժման բացահայտումը սարսափեցնում է նրան: Բանավեճի մասին սևեռուն այս խոսակցությունը կոչված է շեղելու հանրային խոսակցությունը իր մեղքերի բացահայտումից:

Այս է, ուրիշ բան փնտրել պետք չէ: Ամեն անգամ, երբ նրա մոտ սկսում է նախագահների հետ բանավեճի ձգտման նոպան, իմացե’ք, որ նա նորից ընկել է տվայտանքների և սարսափի մեջ այն մտքից, որ մի օր եղելությունը բացվելու է, բոլոր փաստաթղթերը հրապարակվելու են և պատմությունը իր ծանր դատաստանն է տեսնելու Հայոց պատմության ամենաձախողակ և փոքրոգի ղեկավարներից մեկի` Նիկոլ Փաշինյանի նկատմամբ:

Եվ, այո, Նիկո՛լ, Տեր-Պետրոսյանը միշտ կմնա պատմության մեջ որպես հաղթանակած նախագահ, իսկ դու` որպես ողորմելի մի ձախողակ»։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
23:50 Խլված մանդատներով ձևավորված խորհրդարանը կարող է ունենալ աթոռներ, բայց ոչ երբեք՝ ժողովրդի վստահությունը