Ներքին 11 ամիս առաջ - 18:45 07-10-2025

Հայաստանում «Նազիկ Ավդալյան» հիմնադրամ կստեղծվի՝ միտված սպորտի զարգացմանը

Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, առաջին հայ կին աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանն իր անվամբ սպորտի զարգացման հիմնադրամի կստեղծի։ Նա այդ մասին հայտնեց լրագրողների հետ հանդիպմանը։

Հիմնադրամը միտված է խթանելու առողջ կենսակերպը Հայաստանում, զարգացնելու սպորտային ենթակառուցվածքները և ներգրավելու հասարակության բոլոր շերտերին ֆիզիկական ու հոգեբանական զարգացման համապարփակ գործընթացում։

«Սպորտը ոչ միայն մարմնի, այլև հոգու ուժի ձևավորում է։ Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր երեխա, երիտասարդ կամ մարզիկ պետք է ունենա հավասար հնարավորություն զարգանալու, ուժեղանալու և հաղթելու՝ անկախ իր պայմաններից կամ բնակության վայրից»,- ասաց նա։

Ավդալյանն ընդգծեց, որ հիմնադրամի գործունեության առանցքում առողջ ապրելակերպի տարածումն ու հանրային իրազեկվածության բարձրացումն է։ Այն նպատակ ունի զարգացնել սպորտային ենթակառուցվածքները, ստեղծել մարզասրահներ և վերականգնողական կենտրոններ, սպորտում ներգրավել սոցիալապես խոցելի խմբերին, սահմանամերձ և գյուղական համայնքների երիտասարդներին։

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի