Ներքին 1 տարի առաջ - 17:14 06-10-2025

YoHealth-ը Concordia Summit 2025-ին ներկայացրել է իր զարգացման յոթ հիմնական ուղղությունները

YoHealth-ը`որպես Concordia Summit-ի ամենամյա հովանավոր, սեպտեմբերի 21-24-ը Նյու Յորքում մասնակցել է միջոցառմանը՝ ներկայացնելով իր նորարարական լուծումները և կիսվել հաճախորդակենտրոն և անվտանգ միջավայր ստեղծելու իր քաղաքականությամբ։ YoHealth-ն առողջ ապրելակերպի զարգացմանն ու ոլորտի ձևավորմանն ուղղված հավելված է, որն այս պահին ընթանում է զարգացման հիմնական յոթ ուղղությամբ։ Միջոցառմանը YoHealth-ը ներկայացրել է այդ ուղղությունները՝ ընդգծելով առողջապահական ոլորտում դրանց փոխակերպող ազդեցությունը։ Այս ուղղությունների համատեքստում ընկերությունն իր ուշադրությունը կենտրոնացնում է հիվանդությունների վաղ հայտնաբերման և կանխարգելման, իրական ժամանակում իրականացվող մոնիթորինգի և անհատականացված առաջարկների ավտոմատացման և հիվանդների իրազեկվածության բարձրացման գործընթացի կայացման վրա։

Մոտեցման հիմքում պարգևատրումների միջոցով առողջ կենսակերպի խրախուսումն է։

Concordia Summit 2025-ին ներկա են եղել ընկերությունների խմբի խորհրդի անդամ Վախթանգ
Աբրահամյանը, գործառնական գծով տնօրեն Արմեն Բաղդասարյանը, Web3 ղեկավար Արմեն Չախոյանը։

Վերջիններս անդրադարձել են ժամանակակից տեխնոլոգիաների վերափոխող ազդեցությանն առողջապահական ոլորտի վրա՝ կանխարգելումից մինչև անհատականացված խնամք։

Գործառնական գծով տնօրեն Արմեն Բաղդասարյանը խոսել է նաև YoHealth-ի ինտերֆեյսի
մասին, որի շնորհիվ բարելավվում է օգտատերերի փորձառությունը։ Բաղդասարյանի խոսքով` YoHealth-ում վերջնական ֆունկցիոնալ ներկայացնելու փոխարեն ընկերությունն այժմ թողարկում է դրա նախնական տարբերակը և հրավիրում համայնքին փորձարկել այն: «Օգտատերերի հետ հետադարձ կապի հնարավորությունն աշխատում է շատ ավելի արդյունավետ, քան ավանդական որակի ապահովումը՝ օգնելով հասկանալ, թե ինչ է պետք փոխել և բարելավել», - նշել է նա։

Հովանավորելով Concordia Summit-ը՝ YoHealth-ը կրկին վերահաստատում է իր նվիրվածությունը՝
համաշխարհային համագործակցության ընդլայնման համատեքստում ստեղծելով առողջ ապագա։

YoHealth-ի մասին

YoHealth-ը նորարարական բջջային հավելված է, որը դրամայնացնում է օգտատերերի քայլերը՝ դրանք հաշվարկելով և թույլ տալով փոխանակել նվերների, ապրանքների կամ թվային ակտիվների հետ։ Այն ոչ միայն խթանում է առողջ ապրելակերպը, այլև հանդիսանում է մարքեթինգային արդյունավետ հարթակ բիզնեսների համար՝ հնարավորություն տալով բարձրացնել իրենց արտադրանքի ճանաչելիությունը նոր թվային միջավայրում։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie