Ներքին Միտք 8 ամիս առաջ - 12:08 05-10-2025

Քանի դեռ հալածվում են սրբազանները, անպատվաբեր է լինել քննիչ, դատախազ, դատավոր․ Հովհաննես Խուդոյան

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը գրում է․

«ԱՆՊԱՏՎԱԲԵՐ Է ՔՆՆԻՉ, ԴԱՏԱԽԱԶ ԿԱՄ ԴԱՏԱՎՈՐ ԼԻՆԵԼԸ, ՔԱՆԻ ԴԵՌ ՀԱԼԱԾՎՈՒՄ ԵՆ ՍՐԲԱԶԱՆՆԵՐԸ

Զինվորական ծառայության մեջ, գոնե իմ ծառայության տարիներին, կար պատասխանատվության հետաքրքիր, գուցե ոչ միշտ արդար, բայց շատ արդյունավետ եղանակ` խմբային պատասխանատվությունը. զինծառայողի թերացման համար պատասխանատու է ողջ ստորաբաժանումը: Ընդ որում, դա կանոնագրքերով չնախատեսված պատժի ձև էր: Վատ բան է արել զինծառայողը. ոչ թե գրավոր վարույթով նկատողություն է ստանում կամ զրկվում արձակուրդից, այլ շատ արագ ամբողջ ստորաբաժանումը դուրս է գալիս ֆիզպատրաստության դասի, կամ վարժվում քիմիական զենքից պաշտպանության միջոցներին` հակագազով վազք և այլն: Անառողջ միջավայրի դեպքում կարող է կոնֆլիկտներ առաջացնել ստորաբաժանման մեջ, բայց գոնե իմ ծառայության ընթացքում բոլորը պատվով էին ընդունում կոլեկտիվ պատասխանատվությունը:

Նրանից հետո, երբ քննչականն ու դատախազությունը, դատարանները սկսել են ակնհայտ ապօրինի ու հակաբարոյական հալածանքները Հայ առաքելական եկեղեցու հոգևորականների նկատմամբ, իմ պարտքն եմ համարում նախ իմ կողմից կիրառել կոլեկտիվ պատասխանատվության միջոց բոլոր քննիչների, դատախազների ու դատավորների հանդեպ, ապա և քարոզել ու համոզել գործընկերներիս միանալ այդ գործին:

Բոլոր ծառայամիտ քննիչներն են նպաստել այն համակարգի ստեղծմանը, որ իրենցից պատահական մեկը գործ կարի հոգևորականների վրա: Բոլոր պարկեշտ ու բարեխիղճ քննիչներն էլ են մեղավոր, որ համակերպվել են այդպիսի համակարգում աշխատելու ու իրենց գործընկերների ձեռքը չբռնելու մտքի հետ:

Եվ բոլոր դատախազներն են մեղավոր, որ ստեղծել են այնպիսի գերատեսչություն, որի ղեկավարը կարող է բացահայտ սուտ խոսել ու չկարմրել: Բոլոր դատախազներն են մեղավոր, պարկեշտ թե անպարկեշտ, որ իրենց գործընկեր Հայկ Հովհաննիսյանը ցանկանում է կալանավորված տեսնել ծանր հիվանդությունից հրաշքով ապաքինված մարդուն:

Եվ բոլոր դատավորներն են մեղավոր, որ դատական իշխանությունը քաղաքական պատվերների են ենթարկել այն աստիճանի, որ անհաղորդ են բոլոր մարդկային արժեքներին:

Չէ, բնականաբար, ես որոշիչ դեր չունեմ այս մարդկանց կյանքում, ինձնից շատ բան կախված չէ: Բայց խոստանում եմ, որ քանի դեռ իրենց կողմից հալածված են հոգևորականները, ես ընտրում եմ հաղորդակցության դեստրուկտիվ եղանակը:

Այսուհետ անհանդուրժող եմ լինելու նույնիսկ ամենաչնչին թերացման դեմ, լինի դա դատական ակտը մեկ օր ուշացնել, թե ընտանեկան առիթով նիստ հետաձգելու անհրաժեշտություն, դատավարական փաստաթղթի մեջ առկա վրիպակ, թե քննչական գործողության հարմար ժամի ընտրություն:

Խոսելու ենք չոր օրենքով, առանց մարդկային վերաբերմունքի: Եթե դժգոհ եք, որ ձեր դեմ կարգապահական պատասխանատվության դիմում եմ ներկայացրել կամ հաղորդում, ըմբռնումով չեմ մոտենում ձեր անձնական խնդիրներին, բողոքները կհասցեագրեք Արմինե Մելիքսեթյանին, Արգամ Դալլաքյանին, Հայկ Հովհաննիսյանին և ընկերներին, հանրությանը չերևացող, բայց իրենց սև գործն անող քննիչներին:

Քանի դեռ այս մարդիկ ձեր գործընկերներն են, անպատվաբեր է լինել քննիչ, դատախազ, դատավոր»:

Ամենից շատ դիտված

04:51 Ամփոփվել են 2005 տեղամասերից 1029-ի արդյունքները․ որ ուժերն են անցնում ԱԺ․ ԹԱՐՄԱՑՎՈՂ
12:44 Ընդդիմությո՛ւն, մի՛ վերցրեք Ձեր մանդատները. եթե վերցնում եք մանդատները, նշանակում է՝ լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը. Ռուբեն Մխիթարյան
09:10 ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի արդյունքները
02:58 Սամվել Կարապետյանը քիչ անց հայտարարությամբ հանդես կգա
16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
12:17 ՔՊ-ն չի ունենա Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը
20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը
20:00 Նիկոլ Փաշինյանի «գանձարանը» չի կարողանում փակել «թալանչիների» պարտքերը
10:35 Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է ԱԺ մանդատային պատկերը՝ այս պահին. ով քանի մանդատ կունենա