Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 11:30 05-10-2025

Մեծ շուքով նշվել է Գյումրիի 2799-ամյակը

«Գյումրիի տոն» միջոցառումը սկսվեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ուղերձով։

«Սիրելի’ գյումրեցիներ, հարազատներ, Շնորհավորում եմ մեր քաղաքի օրվա առիթով եւ շնորհակալ եմ զորակցության եւ սատարումի համար: Մաղթում եմ, որ այսօր լավ ուրախանաք եւ ժպիտն անպակաս լինի ձեր գեղեցիկ դեմքերից: Այդ ժպիտը ավելացնել եմ փորձել վերջին 26 տարիներին եւ այսօր ձեր ցնծությունը լավագույն նվերը կլինի ինձ՝ բանտի պատերից ներս, որտեղ Աստված ինձ հետ է միշտ… Օրհնությամբ՝ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան»,- գրել է Միքայել Սրբազանը։

Գյումրիի 2799-ամյակը նշվեց մեծ շուքով, «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցներով։

Միջոցառման ընթացքում հնչել են ազգային և հայրենասիրական երգեր։

Տեսանյութ։

Ամենից շատ դիտված