Ներքին 10 ամիս առաջ - 23:24 02-10-2025

Ռոմանոս Պետրոսյանը մեղադրել է ՀԷՑ-ի նախկին ղեկավարներին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը կառույցի նախկին ղեկավարներին մեղադրել է հավելագրումների մեջ։

«ՀԷՑ-ի ստորաբաժանումների համապատասխան «մասնագետները» կամ «մասնագիտական խմբերը» շուրջ 8.320 կՎտ/ժամ չափով հավելագրումներ են արել նույնիսկ ՀՀ-ում տեղակայված թիվ N զորամասի հաշվին»,- ֆեյսբուքյան էջում գրել է Պետրոսյանը։

Նրա խոսքով` հավելագրումներն արձանագրվել են ՀԷՑ-ի մասնաճյուղերի որոշ տեղամասերում հասցեական ստուգայցերի արդյունքում։