Ներքին 10 ամիս առաջ - 15:42 02-10-2025

Վերացվել է թռչնամսի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները կրկնակի ստուգում են իրականացրել «Թռչնաֆաբրիկա «Գետամեջ 2016»» ՍՊԸ-ին պատկանող (Կոտայքի մարզ, Գետամեջ) թռչնամսի արտադրամասում, որի ընթացքում խախտումներ չեն հայտնաբերել։

Թռչնամսի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։