Ներքին 1 տարի առաջ - 17:13 01-10-2025

Հայկ Մարությանի նկարն առանց իր իմացության է հայտնվել շահումով խաղերի գովազդում

Համացանցում օրերս շահումով խաղերից մեկի օնլայն գովադերի վրա հայտնվել են Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի լուսանկարները։

Ընդ որում, 2022 թվականից սկսած Հայաստանում ցանկացած տեսակի ինտերնետ շահումով խաղերի ու վիճակախաղերի գովազդ արգելվել է, իսկ այս գովազդի առկայությունը հերթական անգամ փաստում է, որ ընդունված օրենքը չի գործում։

Oragir.News-ը Հայկ Մարությանից փորձեց ճշտել՝ իր լուսանկարն իր թույլտվությա՞մբ է նման գովազդում շրջանառվում, թե՞ առանց, սակայն նախկին քաղաքապետը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։

Oragir.News-ը կապ հաստատեց Մարությանի թիմակից, Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հովսեփ Կուբաթյանի հետ, ով նշեց, որ տեսել են այդ գովազդը, բայց դա Մարությանի հետ որևէ կապ չունի։

«Խաբեություն է։ Նախ նման գովազդերն օրենքով արգելված են, և Մարությանի նկարն առանց իր իմացության օգտագործել են»,- ասաց Կուբաթյանը՝ հավելելով, որ նույն գովազդերից կան նաև Հենրիխ Մխիթարյանի նկարներով։

Oragir.News-ի հարցին՝ ի՞նչ միջոցներ են պատրաստվում ձեռնարկել սրա դեմ, մեր զրուցակիցը պատասխանեց, որ Հայկ Մարությանի անունից բողոք են գրել Ֆեյսբուքին՝ նշելով, որ տվյալ էջը կեղծ է։

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին