Փորձելու ենք ցույց տալ, որ շահումով խաղերի դերը նվազել է

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:22 31-01-2024
Տարեկան ամփոփիչ ասուլիսին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարեց՝ փորձում են ցույց տալ, որ շահումով խաղերը մեծ դեր չունեն ՀՀ տնտեսության մեջ։

«Մենք սովորաբար խոսում ենք այն մասին, որ շահումով խաղերը մեծ դեր ունեն մեր տնտեսության մեջ, մենք փորձում ենք ցույց տալ, որ այդ դերը վերջին տարիներին նվազել է բավականին»,-ասաց նա։

Վահե Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ 2023-ի արդյունքներով՝ նվազման միտումն ավելի մեծ մասնաբաժին կունենա։