Ներքին Միտք 8 ամիս առաջ - 09:20 01-10-2025

Քաղաքացին չի դիմանա Թրամփի ստորացումներին ու հետ կշպրտի տժվժիկը

Հայաստանի միջազգային վարկն օրեցօր ընկնում է։ Օրեր առաջ ԱՄՆ նախագահը Հայաստանի անունն էր խառնում, իսկ երեկ պետության ղեկավարի անունը չկարողացավ հիշել։

«Ես զանգահարեցի երկու երկրների ղեկավարներին։ Ադրբեջանի նախագահը 22 տարի ղեկավարում է երկիրը և մյուս տղան, հիանալի տղա էր»,- ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ խոսելով Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության կարգավորման մասին։

Նիկոլ Փաշինյանն ինչքա՞ն կարող է գցել ՀՀ միջազգային հեղինակությունը։ Կա՞ սահման, որը կսթափեցնի ՀՀ ընտրողին։

Շատերը կարծում են, թե միջազգային անվտանգության առումով՝ հայ-ադրբեջանական խաղաղությունն ունի տնտեսական նշանակություն՝ ճանապարհների բացում, հաղորդակցություն, բիզնես աշխուժություն և այլն։ Սակայն Հարավային Կովկասում խաղաղությունն առաջին հերթին ունի քաղաքակրթական նշանակություն։ Տարածաշրջանը ոչ միայն դուրս կգա աղքատ Հարավից, այլև կազատվի ռուսական ազդեցությունից։

Ընդհանրապես՝ խաղաղությունը հնարավոր է անկախ սուբյեկտների միջև։ Այսինքն՝ հայ-ադրբեջնական խաղաղությունը հնարավոր է միայն այն պարագայում, երբ այստեղ կչեզոքացվի ռուսական ազդեցությունը։ ԱՄՆ ներդրումներն ապահով չեն լինի, եթե ռուսներն այստեղ մնան այսօրվա դիրքերում։

Օրինակ՝ երկու տարի առաջ ԱՄՆ-ն Երասխում ներդրում էր արել, գործարան էր ուզում կառուցել, սակայն այն ենթարկվում էր պարբերական գնդակոծության։ Եվ ՀՀ-ն չէր կարողանում ապահովել անվտանգությունը։ Արդյունքում ամերիկյան ներդրումները ջուրն ընկան, ոչ մի գործարան էլ չկառուցվեց ու չնպաստեց ՀՀ տնտեսության զարգացմանը։ Ո՞րն է երաշխիքը, որ ԱՄՆ նոր ներդրումները նույն բախտին չեն արժանանա։

ԱՄՆ-ումլավ հասկանում են, որ քանի դեռ Փաշինյանը ֆորպոստի վարչապետ է ու սպասարկում է ռուսական հետաքրքրությունները, ոչ մի ճանապարհ չի բացվի ու չի կառուցվի։ Արտաքին ներդրողին երաշխիք է անհրաժեշտ, որ իր ներդրումները ջուրը չեն ընկնի, Երասխի գործարանի ճակատագրին չեն արժանանա։

Իսկ ՀՀ վարչապետն առայժմ վստահություն չի ներշնչում արտաքին ներդրողին։ Երասխի ձախողումից հետո էական ի՞նչ չի փոխվել Հայաստանում։ Փաշինյանի՝ Նյու Յորքում ու Ստրասբուրգում ունեցած ելույթները սառն ընդունելություն են գտել։ Սա հավելյալ հիմք է ենթադրելու, որ ամերիկյան ներդրումներ կլինեն, եթե ՀՀ-ն քաղաքակարթական ընտրություն կատարի, ամրցանի անկախությունը, ազատվի ռուսական դոմինանտությունից։

ԱՄՆ նախագահ Թրամփի վերը մեջբերված խոսքը ՀՀ իշխանության մասին ամերիկյան այսօրվա ընկալման, ՀՀ-ի նկատմամբ ԱՄՆ վերաբերմունքի, Հայաստանի իշխանության հանդեպ ցածր վստահության ցուցիչ է։ Սակայն «Մյուս տղա» արտահայտությունը վիրավորական է ՀՀ քաղաքացու համար։ ՀՀ քաղաքացու ազգային արժանապատվությունն ու ինքնասիրությունը խոցվում են ամեն անգամ, նա իրեն նվաստացած է զգում, որ գերտերության ղեկավարը Հայաստանի ու վարչապետի անունը չի հիշում։ Առաջիկա ընտրություններում ՀՀ քաղաքացու ընտրությունը կարող է նպաստել ամերիկյան, եվրոպական ներդրումներին, ՀՀ քաղաքացին կարող է փոխել ոչ միայն իշխանությունը Հայաստանում, այլև աշխարհի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, որ ոչ ոք Հայաստանի ու իշխանության մասին այսպես չարտահայտվի։

Կա նաև վտանգավոր կանխատեսում։ Նախագահ Թրամփի կողմից ՀՀ քաղաքացուն նվաստացնելու արշավը հիշեցնում է Ատրպետի «Տժվժիկը»։ Նիկողոս աղան ամեն անգամ վերապատմելով տժվժիկի պատմությունը, ավելի ու ավելի էր նվաստացնում Ներսես ախպարին։ Վերջինս չդիմանալով նվաստացումներին, մսամթերքը շպրտեց Նիկոլողոս աղայի երեսին։ Այս համեմատությամբ՝ կանխատեսելի է, որ ՀՀ քաղաքացին չի դիմանա Թրամփի շարունակական հրապարակային նվաստացումներին ու հետ կշպրտի օգոստոսի 8-ին ձեռքբերվածը։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

04:51 Ամփոփվել են 2005 տեղամասերից 1029-ի արդյունքները․ որ ուժերն են անցնում ԱԺ․ ԹԱՐՄԱՑՎՈՂ
12:44 Ընդդիմությո՛ւն, մի՛ վերցրեք Ձեր մանդատները. եթե վերցնում եք մանդատները, նշանակում է՝ լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը. Ռուբեն Մխիթարյան
09:10 ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի արդյունքները
16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
12:17 ՔՊ-ն չի ունենա Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը
20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը
20:00 Նիկոլ Փաշինյանի «գանձարանը» չի կարողանում փակել «թալանչիների» պարտքերը
10:35 Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է ԱԺ մանդատային պատկերը՝ այս պահին. ով քանի մանդատ կունենա
19:18 Առեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկած․ կա տեսակետ, որ թունավորել են