Ներքին 10 ամիս առաջ - 16:14 29-09-2025

ԵԽ գլխավոր քարտուղարի հետ բարձր գնահատեցինք ՀՀ-ԵԽ համագործակցությունը. Փաշինյան

Ստրասբուրգում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ։

«Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ բարձր գնահատեցինք ՀՀ-ԵԽ համագործակցությունը»,- գրել է վարչապետը:

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ողջունել է վարչապետի այցը Ստրասբուրգ և ընդգծել Եվրոպայի խորհրդի ու Հայաստանի Կառավարության միջև ձևավորված ակտիվ և արդյունավետ համագործակցության փաստը։ Ալեն Բերսեի խոսքով՝ այդ համագործակցությունը նպաստել է Հայաստանի Հանրապետությունում ինստիտուցիոնալ բարեփոխումների առաջմղմանը բոլոր ուղղություններով։ Նա վստահություն է հայտնել, որ երկկողմ համագործակցության շրջանակում նախատեսված ծրագրերը հետագայում ևս հաջողությամբ կիրականացվեն։

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ այս այցը՝ 2019 թվականի առաջին այցից վեց տարի անց, տեղի է ունենում կարևոր ժամանակահատվածում։ Վարչապետի խոսքով՝ Հայաստանը, հաղթահարելով վերջին հինգ տարիների բարդ մարտահրավերները, գտնվում է իր զարգացման շրջադարձային կետում։ Նա ընդգծել է, որ Հայաստանը Եվրոպայի խորհուրդը համարում է ժողովրդավարական զարգացման ռազմավարական գործընկեր և կարևորել է կառույցի դերակատարությունը ժողովրդավարության, մարդու իրավունքների ու օրենքի գերակայության ամրապնդման գործում։

Կողմերը բարձր են գնահատել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ համագործակցության գործողությունների արդյունավետ իրականացման փաստը, ինչպես նաև քննարկել երկկողմ օրակարգային հարցեր՝ անդրադառնալով Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին։

Ալեն Բերսեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը և հույս հայտնել, որ խաղաղության հաստատմամբ Հարավային Կովկասում ստեղծված նոր իրողությունը տարածաշրջանում կբացի զարգացման լայն հնարավորություններ։

Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետը հանդիպել էր նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Մաթիաս Գիյոմարի հետ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում` Եվրոպայի պալատում, հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի հետ:

Ամենից շատ դիտված

13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի