Ներքին 1 տարի առաջ - 15:09 29-09-2025

Իրանի դեմ նոր պատժամիջոցները Հայաստանի վրա էլ կազդեն

Սեպտեմբերի 27-ին ՄԱԿ-ը վերականգնել է Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ զենքի էմբարգոն և այլ պատժամիջոցներ եվրոպական առանցքային տերությունների նախաձեռնած գործընթացից հետո։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Վարդանյանը նշեց, որ Իրանի նկատմամբ կիրառվող նոր պատժամիջոցները կարող են որոշ չափով անդրադառնալ նաև Հայաստանի վրա, սակայն՝ բացառապես անուղղակի ձևով։

Վարդանյանը շեշտում է, որ բոլոր տեսակի պատժամիջոցները թուլացնում են Իրանը, ինչը, բնականաբար, տնտեսական հետևանքներ է ունենում նաև հարևան երկրների համար։ Նրա խոսքով՝ երբ Իրանում տնտեսական վիճակը վատթարանում է, այն անդրադառնում է, օրինակ, զբոսաշրջային հոսքերի վրա և Հայաստան եկող իրանցի զբոսաշրջիկների թիվը նվազում է։

«Սրանք ավելի շուտ անուղղակի ազդեցություններ են։ Ոչ մի ուղղակի տնտեսական կամ քաղաքական հետևանք Հայաստանի համար չի առաջանում, հատկապես երբ խոսքը զենքի վաճառքի հետ կապված սահմանափակումների մասին է։ ՄԱԿ-ի որոշումների համաձայն՝ Իրանի նկատմամբ կիրառվում են արգելքներ, սակայն դրանք ուղղակիորեն Հայաստանին չեն վերաբերում»,- ասաց նա։

Քաղաքագետը հիշեցնում է, որ Հայաստանը չի կարող շրջանցել միջազգային պատժամիջոցները․ «Իրանի իշխանությունները բազմիցս բարձրացրել են այդ հարցը Հայաստանի կառավարության առաջ, մասնավորապես՝ բանկային ոլորտում։ Սակայն Հայաստանի բանկերը, ենթարկվելով միջազգային պատժամիջոցներին, չեն կարողանում սպասարկել իրանցի ռեզիդենտներին։ Նույնիսկ իրանահայերը դժվարությամբ են բացում հաշիվներ կամ իրականացնում փոխանցումներ»։

Մեր զրուցակիցն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ բանկային փոխանցումների հետ կապված խնդիրները շարունակում են խոչընդոտել հայ-իրանական գործարար կապերը․ «Իրանում գործող գործարարները, որոնք համագործակցում են Հայաստանի հետ, և հակառակը՝ ստիպված են աշխատել սահմանափակումների պայմաններում»։

Արմեն Վարդանյանը հավելեց նաև, որ միջազգային պատժամիջոցներին միանալը Հայաստանի համար պարտադիր է, իսկ որոշ երկրների կողմից ընդունված միակողմանի սահմանափակումներին՝ ոչ։ Դրանց շրջանցումը շատ դեպքերում տեխնիկապես էլ հնարավոր չէ։

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie