Ներքին Միտք 10 ամիս առաջ - 09:29 28-09-2025

ՔՊ-ականները սկսել են արդարացնել Փարաքարի համայնքապետի սպանությունը

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը.

ՔՊ-ականները սկսել են արդարացնել Փարաքարի համայնքապետի սպանությունը․

Վալոդյա Գրիգորյանի սարսափելի սպանության մեղքը իրենց վրայից շեղելու համար իշխանության քարոզիչները ամեն տեսակի այլանդակության դիմում են, իսկ հիմա արդեն սկսել են արդարացնել սպանությունը՝ հայտարարելով, թե նա վրեժ է լուծել։

Սարսափով կարդացի ոմն Թերեզա Ասատրյանի հայտարարությունը, որով վերջինս իր աջակցությունն է հայտնում սպանության համար մեղադրվող Նարեկ Օհանյանին (https://www.facebook.com/share/p/1AHgEriNe4/ ):

Նախ դեռևս ապացուցված չէ Նարեկի կողմից սպանության կատարումը, բայց արդեն «հերոսացվում է» նա մեկ այլ պատճառաբանությամբ, թե Վալոդյա Գրիգորյանի եղբայրն իբր թե սպանել է Նարեկի եղբորը, ուստի հիմա վրեժխնդրություն է եղել։

Ավելի սարսափելի էր, որ մոտ 1300 մարդ հավանություն է տվել այդ խելագարությանը, իսկ 250-ից ավելի մարդ մեկնաբանություններում իր աջակցությունն է հայտնել մարդասպանին՝ նրան համեմատելով Սողոմոն Թեհլիրյանի հետ։

ՀՀ իրավապահ մարմինների ուշադրությունը հրավիրում եմ կոնկրետ հանցագործության վրա։ Հանցանքի արդարացումը ևս հանցագործություն է, և այս առումով ՀՀ Քննչական կոմիտեն, ԱԱԾ-ն, Դատախազությունը և մյուս իրավապահ մարմինները անելիք ունեն։

ՔՊ-ի անթաքույց աջակից, Նիկոլ Փաշինյանի քարոզով զբաղվող անձինք հայտարարում են, թե մարդասպանը լավ է արել, որ սպանել է Վալոդյա Գրիգորյանին։ Ուշադրություն դարձրեք Կիմա Սարուխանյան, Թեհմինե Թելոյան, Մանուշակ Սարգսյան, Սոֆյա Ավդալյան, Վահե Պողոսյան, Ավետիք Ավետիսյան, Գայանե Աղասյան, Արման Քարտաշյան, Վալյա Փարամայան, Մարիա Մեսրոպյան, Լիլիկ Բեգլարյան, Աստղիկ Զաքարյան, Մարինե Հարությունյան, Քրիստինե Մադոյան, և բազմաթիվ այլ օգտարերերի, չեմ մատնանշում հարյուրավոր ֆեյք էջերը, այլ միայն իրական մարդկանց։

Այս մարդիկ մարդասպանին նմանեցնում են Ավոյին ու Սողոմոն Թեհլերյանին, ներկայացնում են Նիկոլի «Հայկական ժամանակ» թերթի տեսանյութերը, որոնցում Նարեկ Օհանյանը արդարադատություն է պահանջում իր եղբոր սպանության համար, իսկ որպես հետևանք՝ համոզված նշում են, թե հենց Վալոդյա Գրիգորյանի եղբայրն է սպանել Նարեկ Օհանյանի եղբորը։

Իրականում Փարաքարի համայնքապետի եղբորը կալանավորել էին մարտի 30-ի ընտրություններից առաջ, ու մինչև հիմա ապացուցված չէ, որ նա որևէ կապ ունի Նարեկի եղբոր սպանության հետ։

ՔՊ-ի քարոզիչները հիմա ակտիվորեն փորձում են արդարացնել Վալոդյա Գրիգորյանի սպանությունը՝ լավ հասկանալով, որ մարդկանց համար պարզ է՝ քաղաքական սպանություն է։

Նորից կոչ եմ անում իրավապահ մարմիններին՝ ուշադրություն դարձնել մատնանշված հրապարակմանը և և եթե իրավապահ մարմինները կանգնած չեն այդ հանցագործների թիկունքում, ապա շտապ գործընթաց սկսել՝ կանխելու այս հանցավոր քարոզչությունը, պատժելու հանցագործության քարոզիչներին։ Այլապես դա կարող է իր հետ բերել նորանոր հանցանքների։

Ամենից շատ դիտված

13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի