Ներքին Հարցում Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 26-09-2025

Նիկոլը ոչնչություն է, և այդ ոչնչության հետ մենք կապ չունենք․ հարցում

Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հանդիպել է Բելառուսի նախագահ Ալեքսնադր Լուկաշենկոյին։ Пул Первого տելեգրամյան ալիքն է նրանց ձեռքսեղման լուսանկարը հրապարկել։ Ձեռքսեղմումը հաջորդում է հայ-բելառուսական հարաբերությունների վատթարացմանը։ Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել էր, թե ինքը ու Հայաստանից ոչ մի պաշտոնյա Բելառուս չի գնա, քանի դեռ նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն է։ Վերջինս այս զարգացումներից առաջ Բաքվում ասել էր, թե տեղյակ է եղել Ղարաբաղի վրա հարձակվելու Ալիևի ծրագրերից և անգամ համաձայն է եղել, որ այդ խնդիրը հնարավոր է պատերազմով լուծել:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Նորմա՞լ եք համարում, որ Փաշինյանը Մոսկվայում Լուկաշենկոյի հետ ջերմ շփվում է, իսկ Երևանում քննադատում է նրան»։

Հարցվածների մի մասը նշեց, որ յուրաքանչյուրը պետք է չփոխի իր կարծիքը, որոշներն էլ ասացին, որ դա դիվանագիտություն է։

«Ինձ հետաքրքիր ա Նիկոլ Փաշինյանն ընդեղ ինչ ա անում,, երկիրը կործանվել պրծել ա»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ չի ուզում լսել Նիկոլ Փաշինյանի մասին։ «Էդ տականքի մասին ինձ հարց չտաք, նա ոչնչություն է և այդ ոչնչության հետ մենք կապ չունենք»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանից ամեն ինչ սպասելի է։ «Իհարկե ոչ, բայց Նիկոլ Փաշինյանից ամեն ինչ սպասելի ա, մենք լավ սպասելիքներ չունենք։ Քաղաքականությունը իր դա է, ինքը սիրում ա, բոլորը իրար հետ վատ լինեն, մենակ ինքը բոլորի հետ լավ լինի, որ մեր երկիրը լավ կործանման տանի»,- ասաց նա։

«Ես գտնում եմ, որ տենց նորմալ չի, մարդը պիտի մի կարծիք ունենա, ոչ թե 10»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie