Ուղիղ եթեր
Սպորտ 1 տարի առաջ - 14:40 26-09-2025

Արթուր Ալեքսանյանին քննադատել չի կարելի. գլխավոր մարզիչ

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը գոհ է աշխարհի առաջնությունում հայ մարզիկների գրանցած արդյունքներից:

«Աշխարհի այս առաջնությանը թիմի ընդհանուր արդյունքները համարում եմ բավարար: Կարող էինք ավելին անել. թիմային հաշվարկում 4-րդ տեղը զբաղեցրած Վրաստանի թիմին զիջել ենք ընդամենը 2 միավորով: Թիմային հաշվարկում հաղթել չէինք կարող, քանի որ Իրանի հավաքականը շատ մեծ առավելություն ուներ, բայց գոնե եռյակում կարող էինք լինել: 60 երկրների շարքում թիմային հաշվարկով ունենք 5-րդ հորիզոնականը»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բաբալարյանը:

Անդրադառնալով Արթուր Ալեքսանյանի մրցելույթներին, որը քառորդ եզրափակչում զիջեց ադրբեջանցի Մուրադ Ահմադիևին՝ գլխավոր մարզիչը շեշտեց, որ Ալեքսանյանի տարիքն ԱԱ-ում ունեցած անհաջողության հետ բնավ կապ չունի:

«Արթուրը նորմալ պատրաստվել էր աշխարհի առաջնությանը: Նրա դեպքում եղել է ընդամենը սայթաքում` բռնվածքի թուլացում: Առանձնակի շեշտում եմ բոլոր քննադատողների համար` Արթուր Ալեքսանյանին քննադատել չի կարելի:

Նրանք, ովքեր քննադատում են, թող գան, ես Արթուրի բոլոր մեդալները կգցեմ նրանց վզին, տեսնենք կդիմանան ծանրությանը»,-առանձնացրեց նա: Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայացած աշխարհի առաջնությունում ԱԱ-ի չեմպիոն դարձավ Մալխաս Ամոյանը, բրոնզե մեդալակիրներ դարձան Սլավիկ Գալստյանն ու Հրաչյա Պողոսյանը:

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
17:28 Կարեն Դեմիրճյանի կորուստը մեր երկրի ապագայի կորուստն էր․Ֆիրդուս Զաքարյան
21:33 Բուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
19:53 Հրազդանի կիրճով հոսող՝ երբեմնի մաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի
16:17 Տարադրամի փոխարժեքն այսօր