Ներքին 1 տարի առաջ - 20:11 25-09-2025

Անհայտ կորած անձանց խնդիրը խորապես մարդասիրական ճգնաժամ է․ ԱԳ փոխնախարարի ելույթը՝ ՄԱԿ-ում

Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում, ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Անհայտ կորած անձինք զինված հակամարտություններում․ պատասխանների որոնման խթանումը» խորագրով բարձրաստիճան հարակից միջոցառմանը։

Իր խոսքում Ռոբերտ Աբիսողոմոնյանը շեշտել է, որ անհայտ կորած անձանց խնդիրը խորապես մարդասիրական ճգնաժամ է, որը հազարավոր ընտանիքների թողնում է անորոշության և տառապանքի մեջ։ Ընդգծել է, որ ընտանիքների՝ իրենց հարազատների ճակատագրի մասին տեղեկանալու իրավունքը հիմնարար է և պետք է ապահովվի ամենայն հրատապությամբ ու կարեկցանքով։ Հավելել է, որ քաղաքական նկատառումները չպետք է ստվերեն խնդրի մարդասիրական բնույթը։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է անհայտ կորած անձանց խնդրի հասցերագրման գործում միջազգային գործընկերների հետ առկա համագործակցությունը և ընդլայնման հեռանկարները։ Այս համատեքստում կարևորվել է մասնագիտացված կառույցների հետ փորձառության և տեղեկության փոխանակումը՝ ուղղված անհայտ կորած անձանց որոնման և նույնականացման գործընթացների խթանմանը։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի՝ անհայտ կորած և բռնի անհետացած անձանց խնդիրների հասցեագրման նպատակով ներառված դրույթներին՝ շեշտելով ճակատագրերի բացահայտման, մնացորդների որոնման և արդարության հաստատման հարցում համատեղ պատասխանատվության ընկալման և այս խնդիրների հասցեագրման ուղղությամբ համագործակցային մոտեցման կարևորությունը։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է հարցի հրատապությունը և նշել, որ մարդասիրական խնդիրների հասցեագրումը՝ որպես առաջնահերթություն, կարող է հարթել հաշտեցմանը, արդարությանը և տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատմանը տանող ուղին։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie

Ձեզ գուցե հետաքրքրի