Ներքին Խոսք 10 ամիս առաջ - 18:27 25-09-2025

«Ջեբի սրբազաններ» ասող ՔՊ-ականները 40-ից հետո էլ չեն դաստիարակվի

Սեպտեմբերի 24-ին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով նախկինում հոգևորականների նկատմամբ դատական գործընթացների բացակայությանը, հայտարարել է. «Նախկինում սրբազաններ չեն դատվել, որովհետև եղել են իրենց ջեբի սրբազաններ»։

Այս արտահայտությունը հանրության տարբեր շերտերում առաջացրել է տարակարծություններ։ Մի մասն այն դիտարկում է որպես իշխանության վերաբերմունք Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորների հանդեպ, մյուսները՝ որպես խորը վիրավորանք քրիստոնյա հասարակությանը։

Խոսքի ազատությունը պետք է չվնասի այլ անձանց իրավունքներին, արժանապատվությանը և հասարակական համերաշխությանը։ Նարեկ Ղահրամանյանի կողմից օգտագործված բառակազմը՝ «ջեբի սրբազաններ», ենթադրում է ոչ միայն քաղաքական կողմնակալություն, այլև հոգևոր կարգի ու ծառայության արժեզրկում։ Սա կարող է ընկալվել որպես ստորացուցիչ և վիրավորական արտահայտություն հավատացյալների համար, որոնց համար սրբազանները ներկայացնում են Աստծո կամքը և համայնքային առաջնորդություն։

Նարեկ Ղահրամանյանի հայտարարությունը ուղիղ վերաբերում է եպիսկոպոսներին, որոնք կրոնական ինստիտուտի պաշտոնյաներ են։ Այս առումով հարցը անմիջականորեն վերաբերում է կրոնական հանդուրժողականությանը և դրա պաշտպանությանը։ Արդյո՞ք այս խոսքը չի հատում խոսքի ազատության սահմանները։ Կլինի՞ խորհրդարանական վերահսկողություն, մասնավորապես՝ Ազգային ժողովի Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կողմից։ Կամ կկազմավորվի՞ էթիկյի հանձնաժողով պատգամավորի հակահասրակական, հակաժողովրդավարական վարքը քննելու նպատակով։

Oragir.News-ը թեմայի շուրջ խոսել է ԱԺ պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագայ Թագուհի Թովմասյանի հետ։

«Ուրեմն, ես նախանձում եմ ձեր լավատեսությանը, որ դուք դեռ հույս ունեք, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորների դաստիարակությամբ պիտի զբաղվեն Ազգային ժողովի որևէ հանձնաժողովում։ Նրանց 40 տարեկանից հետո հնարավոր չէ սովորեցնել տարրական վարվեցողության կանոններ։

Ես ուղղակի ամաչում եմ, որպես Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ, որ ապրում եմ նույն հասարակության մեջ, որտեղ կան Ղահրամանյաններ, ովքեր չեն գիտակցում իրենց խոսքի լրջությունը և կարողանում են պիտակավորել հոգևորականներին նման խոսույթով։ Պարզապես ամոթ ամբողջ իրենց խմբակցությանը՝ այդ խոսքի համար»։

Նա նաև հավելեց, որ իշխանությունը երբեք չի ձևավորի պատգամավորների էթիկայի հանձնաժողով, որպեսզի նման վարքը ենթարկվի որևէ ներքին վերահսկողության կամ կարգապահական գնահատման։

Ամենից շատ դիտված

14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի