Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 10 ամիս առաջ - 18:00 25-09-2025

Հայաստանի անվտանգության, խաղաղության, զինվորների ուժի ու եռանդի․ ինչ են երազում քաղաքացիները

Սեպտեմբերի 25-ը նշվում է որպես Երազանքի միջազգային օր (International Dream Day):
Այս օրը ստեղծվել է որպես ներշնչման, ինքնազարգացման և երազանքներին հետևելու խորհրդանիշ։ Այն հիշեցնում է մարդկանց, որ պետք է թույլ տան իրենց երազել՝ անկախ տարիքից, սոցիալական կարգավիճակից կամ առօրյա դժվարություններից։ Երազանքները նպաստում են նպատակների ձևավորմանը և կյանքի իմաստով հարստացմանը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Այսօր երազանքի միջազգային օրն է։ Ի՞նչ երազանք ունեք Դուք»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ երազում է խաղաղության մասին, որոշներն էլ ասացին, որ չեն բարձրաձայնում երազանքների մասին։

«Կուզեք միշտ իրար հետ լինենք, հավերժ ընկերուհիներ լինենք»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ խաղաղության մասին է երազում։

«Աշխարհին խաղաղություն, զինվորներին ուժ ու եռանդ և իմ Երևանիս հրաշք կյանք»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ միայն Հայաստանի անվտանգության մասին է երազում։
«Ամենակարևորը Հայաստանիս անվտանգության մասին եմ երազում, զինվոր ունեմ, աբողջ օրը դրա մասին եմ մտածում»,- ասաց նա։

«Կուզեի Հայաստանս անկախ լիներ»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի