Ներքին 1 տարի առաջ - 16:30 25-09-2025

Փաշինյանի նախընտրած իրական ուղղությունը Անկարան է 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 25-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Նա Մոսկվայում կմասնակցի «Համաշխարհային ատոմային շաբաթ» խորագրով համաժողովին, որը նվիրված է Ռուսաստանի ատոմային արդյունաբերության 80-ամյակին։

Համաժողովին մասնակցում են մի շարք պետությունների բարձր մակարդակի ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ինչպես նաև Իրանի, Ուզբեկստանի, Եգիպտոսի, Նիգերիայի և այլ երկրների պաշտոնյաներ։ Ելույթ է ունենալու նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Oragir.News-ը թեմայի շուրջ մեկնաբանություն խնդրեց միջազգայնագետ Արմեն Մանվելյանից, փորձելով պարզել, թե ինչո՞վ է վարչապետը մասնակցում Մոսկվայում անցկացվող այս համաժողովին, ու չի մասնակցում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին։ Մանվելյանը հրաժարվեց մեկնաբանել այս հարցը՝ նշելով, որ դրա պարզաբանումը պետք է ստանալ իշխանությունից։

Միևնույն ժամանակ, անդրադառնալով Հայաստանի մասնակցությանը համաժողովին՝ քաղաքագետը նշեց, որ թեև ատոմային էներգետիկայի ոլորտում քննարկումները սկզբունքորեն կարևոր են Հայաստանի համար, դժվար է հավատալ, որ ներկայիս իշխանությունները որևէ իրատեսական ծրագիր ունեն նոր ատոմակայան կառուցելու ուղղությամբ։

«Շատ հնարավոր է, որ վարչապետի մասնակցությունն այս համաժողովին միտված է ռուսական կողմի հետ հարաբերությունները պահելուն և, որոշ իմաստով, հաճոյանալուն։ Ես համոզված եմ, որ նրանք նոր ատոմակայանի կառուցման ծրագիր չունեն»,- նշեց Մանվելյանը։

Հարցին՝ ինչու է Հայաստանը մասնակցում համաժողովին, եթե միաժամանակ հայտարարում է ԱՄՆ-ի աջակցությամբ մոդուլային ատոմակայաններ կառուցելու ծրագրերի մասին և հրաժարվում ռուսական վարկերից, Մանվելյանը պատասխանեց.
«Այդ «մոդուլային» ծրագիրը՝ ֆեյք է։ Երբեք չհավատաք, որ Հայաստանում մոդուլային ատոմակայան կկառուցվի։ Սա պարզապես հնչեղություն ունեցող սուտ նախաձեռնություն է։ Հայաստանին ձեռնտու են ոչ թե փոքր մոդուլային, այլ՝ հզոր, գոնե 1000 մեգավատ հզորության կայաններ, ինչպիսիք Ռուսաստանն է առաջարկում»։

Ըստ քաղաքագետի՝ վարչապետի մասնակցությունը համաժողովին կարելի է դիտարկել նաև որպես Ռուսաստանի հետ որոշ չափով սառած հարաբերությունները վերականգնելու փորձ, հատկապես արևմտյան երկրների հետ որոշակի մերձեցման ֆոնին։

«Չի բացառվում, որ այցն ունի նաև քաղաքական ենթատեքստ։ Այսօրվա իշխանությունները չունեն հստակ արտաքին քաղաքականություն։ Մեկ գնում են Վաշինգտոն, մեկ՝ Մոսկվա, հետո՝ Փարիզ կամ Բրյուսել։ Բայց ինձ համար ակնհայտ է՝ իրենց իրական նախընտրած ուղղությունը ո՛չ Մոսկվան է, ո՛չ Վաշինգտոնը, այլ՝ Անկարան»,- եզրափակեց Մանվելյանը։


Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie