Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 10 ամիս առաջ - 20:30 23-09-2025

Նիկոլի հետ բանավիճելն անիմաստ ա․ ո՛չ նախկիններն են մարդ, ո՛չ սա․ հարցում

Նիկոլ Փաշինյանը կրկին բանավեճի է հրավիրում նախկին նախագահներին։ Նա իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` նշելով, որ երբ ժողովուրդը ուրախ է, բանավեճից փախչող եռյակը տխուր է։

«Երբ ժողովուրդը ուրախ է, բանավեճից փախչող հայտնի եռյակը տխուր է։ Հիմա ժողովուրդը ուրախ է, որ խաղաղություն է, որ զինվոր չի զոհվում։ Իսկ բանավեճից փախչող եռյակը դրանից ընկճախտի մեջ է հայտնվել։ Զոհերի իրական թիվը նրանց բավարար չէ և առիթը բաց չեն թողնում զոհերի իրենց երազած թվերը բարձրաձայնելու, մանավանդ որ «թարսի պես» այդ թիվը չի ավելանում։ Հիմա էն ասեք, բանավեճի գալու՞ եք, թե ոչ»,- գրել է նա։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով, նախկին նախագահները Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճից փախչո՞ւմ են, թե՞ արհամարհում նրան»։

Հարցվածների մի մասը նշեց, որ նախկին նախագահները փախչում են Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճից, որոշներն էլ ասացին, որ նախկին նախագահները խոսելու բան չունեն նրա հետ։

«Փախչում են, թալանչիները միշտ վախկոտ են լինում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ իմաստ չկա դրա մեջ։ «Ո՛չ մեկը, ո՛չ մյուսը։ Իմաստ չեմ գտնում դրա մեջ, ընդհանրապես իմաստ չեմ գտնում, էն ուր, էն ուր»,- նշեց նա։

«Ինքը ով ա, որ իրա հետ պետք ա խոսեն, իմաստ չունի սրա հետ բանավեճի մեջ մտնել։ Ոչ նրանք են մի մարդ, ոչ սա, ով ումից փախնի, իրանք իրանցից են փախնում»,- պատասխանեց հարցվածներից մեկը։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ 4 ղեկավարներն էլ իրար հետ են։ «Իրանք սաղ իրար հետ են, գնան ինչ խոսան, սաղ էլ պարզ ա էլի, նույն քաղաքականությունն ա»,- ասաց նա։

«Փախչում են, որովհետև սաղ քա*երը իրանց տակ ա»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի