Ուղիղ եթեր
Ավելին 10 ամիս առաջ - 21:53 22-09-2025

Հայտնի են 2025 թ․ «Ավրորայի» հերոսների անունները

Հայտնի են 2025 թ․ «Ավրորայի» հերոսների անունները:

- Սալի Բեքեր (ՄԹ)՝ մարդասիրական գործիչ, որը Բոսնիայի և Կոսովոյի հակամարտության ժամանակ 100-ավոր երեխաների է դուրս բերել պաշարված տարածքներից և հիմնել մանուկներին շտապօգնություն ցուցաբերող կազմակերպություններ:

- Ջամալ Էլթայեբ (Սուդան)՝ բժիշկ, որի ջանքերով 2023թ․ ապրիլից` պատերազմի սրացումից ի վեր, Օմդուրմանի «Ալ Նաո» հիվանդանոցը շարունակում է գործել՝ որպես վերջին բուժկենտրոններից մեկը։

- Զուհայր Լահնա (Մարոկկո)՝ մանկաբարձ-գինեկոլոգ, որն ավելի քան 2 տասնամյակ աշխատում է հակամարտության և աղետներից տուժած գոտիներում՝ տրամադրելով բժշկական խնամք, համակարգելով մարդասիրական օգնությունը:

- Ջիլ Սիման (ԱՄՆ/Հարավային Սուդան)՝ բժիշկ, որը համահիմնադրել է «Հարավային Սուդանի բժշկական օգնություն» կազմակերպությունը և ավելի քան 3 տասնամյակ շարունակում է կենսական բուժօգնություն տրամադրել հակամարտությունից տուժած Հին Ֆանգակում՝ տարեկան բուժելով մոտ 40000 հիվանդի:

Նոյեմբերի 6-ին նրանցից մեկը կդառնա «Ավրորա» մրցանակի դափնեկիր՝ ստանալով 1 միլիոն ԱՄՆ դոլար պարգև։

Ամենից շատ դիտված

14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի