Արտաքին 8 ամիս առաջ - 20:09 22-09-2025

Բայրամովն ու Կալասը քննարկել են Հայաստանի հետ «խաղաղության» գործընթացը

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա շրջանակում Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը հանդիպում է ունեցել եվրոդիպլոմատիայի ղեկավար Կալլասի հետ:

Քննարկվել են Ադրբեջանի և Եվրամիության միջև հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները:

Հաղորդվում է, թե հիմնական ուշադրությունը դարձվել է քաղաքական երկխոսության ամրապնդմանը, տնտեսական և առևտրային համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաև փոխգործակցության ակտիվացմանը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան և տրանսպորտը:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ և քննարկել Երևանի և Բաքվի միջև շարունակվող խաղաղ գործընթացը: