Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 22:23 22-09-2025

Թուրքիան չեղարկել է ամերիկյան ապրանքների ներմուծման լրացուցիչ մաքսատուրքերը

Թուրքիան չեղարկել է ամերիկյան ապրանքների ներմուծման վրա դրված լրացուցիչ ներմուծման մաքսատուրքերը, որոնք սահմանվել էին 2018-ից:

Չեղարկումը վերաբերվում է 33 ապրանքի, այդ թվում՝ ալկոհոլային խմիչքների, մարդատար մեքենաների, ծխախոտի և կոսմետիկ ապրանքների լրացուցիչ մաքսատուրքերին: Ըստ Թուրքիայի առևտրի նախարարության՝ որոշումը կայացվել է արդյունավետ բանակցություններից հետո:

«Մենք կշարունակենք աշխատել 100 մլրդ դոլարի առևտրային ծավալին հասնելու քաղաքականությունը, որը Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև տնտեսական հարաբերությունների հիմնական նպատակներից մեկն է»,- հայտարարել է նախարարությունը։

Նշվում է, որ լրացուցիչ մաքսատուրքերը չեղարկելու որոշումը կայացվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի շրջանակում: Էրդողանը օրերս կմասնակցի Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին և սեպտեմբերի 25-ին Վաշինգտոնում կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
20:45 Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել երրորդ անգամ
21:38 Ռուսաստանը և Ադրբեջանն ստորագրել են զրահատեխնիկայի վերանորոգման և արդիականացման ծրագիր