Ներքին 1 տարի առաջ - 11:27 22-09-2025

Ես Հակոբ Կարապետյանի ծեծի հետ կապ չունեմ, սա քաղաքական պատվեր է. Ավետ Բաբայան

«Հակոբ Կարապետյանը ԶԼՄ-ներին տված տարբեր հարցազրույցներում ինձ մեղադրում է իր նկատմամբ ծեծ պատվիրելու մեջ, բայց ցանկանում եմ հրապարակային ասել, որ այդ ամեն ինչի հետ որևէ կապ չունեմ»,- հայտարարել է Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի ժ/պ Ավետ Բաբայանը՝ ընդգծելով, որ հարցաքննվել է քննչական կոմիտեում և ունի վկայի կարգավիճակ։ Նա նաև նշել է, որ ինքը Հակոբ Կարապետյանին ընդհանրապես չի տեսել, չի ճանաչում. «Մենք բռնությունը դատապարտում ենք»,- ասել է նա։

Անդրադառնալով նամակագրությունների բովանդակությանը՝ Բաբայանը նշել է, որ քաղաքացուն պատասխանել է այն կոնտեքստով, որով իրեն վիրավորել են․ «Անմիջապես հետո ստացել եմ սեռական բնույթի հայհոյանքներ, սակայն խնդրել եմ իր հեռախոսահամարը՝ հասկանալու, թե ոնց կարող է դիմացինին չճանաչելով հայհոյանքներ տեղալ, նորից եմ ստացել հայհոյանքների տարափ, որից հետո դադարեցրել եմ շփումը»։ Ըստ նրա՝ Կարապետյանը փոխանցել է իր հեռախոսահամարը, որ ինքը կապվի նրա հետ, սակայն հասկանալով, որ գործ ունի քաղաքական պատվերի հետ, փորձել է զերծ մնալ ու չի զանգահարել։

«Տեսնելով, որ չեմ զանգում, մեսենջեր հավելվածի միջոցով 10-15 նամակագրություն է ուղարկում, հայհոյանքների տարափ է գալիս։ Այդ դեպքում միայն զանգում եմ՝ հասկանալու, թե ինչ է կատարվում, մարդը, լսելով իմ ձայնը, հասկանում է, որ ես եմ, անջատում է։ Այսքանով մեր խոսակցությունը սահմանափակվում է»։

Անդրադառնալով արձակուրդ մեկնելուն՝ նա պարզաբանել է աշխատանքային ծանրաբեռնվածությամբ, նաև հավելել՝ շահարկումներից խուսափելու համար է գնացել այդ քայլին. «Որ չասեն, թե նախաքննությանը կարող է խանգարել, դրա համար գնացի արձակուրդ, մինչև իրականությունը պարզվի»։ Նա ասաց, որ իր հետագա պաշտոնավարման հարցը հետո պարզ կդառնա։

Նա նաև նշել է. «Իմ ներքին համոզմամբ, սա քաղաքական պատվեր է, քանի որ Հակոբ Կարապետյանի տարածած սուտը շարունակեց Հայկ Մարությանը։ Պարոն Մարությանին Հակոբ Կարապետյանը ևս ստե՞լ էր, թե՞ նա իրականությունն իմանալով ամպագոռգոռ հայտարարություններն արեց»։

Հիշեցնենք՝ լրագրող, Երևանի նախկին քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնել էր, որ ֆեյսբուքյան գրառումից հետո Ավետ Բաբայանն իր հետ ունեցել է հայհոյանքներով ուղեկցված խոսակցություն, ապա հաջորդել է նրա վրա հարձակումը։

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի