Ներքին 1 տարի առաջ - 12:42 21-09-2025

Քաղաքացու անասնագոմից գողացել են 81 գառ. նա հայտնել է, որ իրեն պատճառվել է մի քանի միլիոնի վնաս

Սեպտեմբերի 6-ին առանձնապես խոշոր չափի գողություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Այդ օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժին է դիմել Երևանի բնակիչ Կեւորկ Դալի Սարկիսյանը և հայտնել, որ այդ տարվա օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղի Էջմիածին-Մարգարա տանող ավտոճանապարհի աջակողմյան հատվածում վերջինիս պատկանող անասնագոմից անհայտ անձը կամ անձինք գողացել են իրեն պատկանող թվով 81 հատ գառ, որոնք գնել էր 4․860․000 դրամ գումարի դիմաց՝ պատճառելով նյութական վնաս։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի հերթապահ խումբը:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie