Ներքին 1 տարի առաջ - 19:47 20-09-2025

Փաշինյանը փչացրել է հարաբերությունները ՌԴ-ի հետ, Վրաստանի վարչապետի հետ, հիմա փնտրում է նոր «ընկերներ»

Այսօր Հայաստանի վարչապետը մի քանի հայտարարություն է արել, որից մեկը կապված է խաղաղության հետ։ Նա ասել է, որ նա բերում է խաղաղութոյւն Հայաստանին, սակայն նա մոռացել է մի բան ասել, որ նա այդ խաղաղությունը բերում է 3 պատերազմ հետո։ Նրա ժամանակաշրջանում է եղել Հայաստանում ամենաշատ պատերազմները և նրա բանակցային ոճն է, որ բերում է պատերազմներ։ Այս մասին ասել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ ՔՊ-ի համաժողովի ժամանակ հնչեցրած հայտարարություններին։

«Նա փչացրել է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ, փչացրել է հարաբերությունները Վրաստանի Հանրապետության վարչապետի հետ, ինչի մասին մեր հասարակությունը չգիտի, և հիմա փնտրում է նոր «ընկերներ»՝ ի դեմս Ադրբեջանի և Թուրքիայի»,- ասել է Նարեկ Կարապետյանը։

«Բանակցային կարողություններից զերծ այս իշխանությունը միակ բանը, որը վարպետորեն անում է, բանսարկությունն է և մարդկանց վիրավորելը, վարկաբեկելը»,- սել է Կարապետյանը։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie