Արտաքին 1 տարի առաջ - 22:09 19-09-2025

ԱՄՆ և Չինաստանի նախագահները պայմանավորվել են հանդիպել ԱԽՏԽ գագաթնաժողովում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շատ արդյունավետ է գնահատել Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հետ հեռախոսազրույցը։

Նա այս մասին գրել է իր «Truth Social» սոցիալական հարթակում։

Թրամփի խոսքով՝ կողմերը քննարկել են մի շարք առանցքային հարցեր՝ առևտրային հարաբերություններ, ֆենտանիլի դեմ պայքար, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի դադարեցում, ինչպես նաև TikTok գործարքի հաստատում։

«Մենք պայմանավորվեցինք նախագահ Սիի հետ, որ կհանդիպենք Հարավային Կորեայում կայանալիք Ասիական և խաղաղօվկիանոսյան տնտեսական խորհրդի գագաթնաժողովին։ Ես կայցելեմ Չինաստան հաջորդ տարվա սկզբին, իսկ նախագահ Սին նույնպես կայցելի Միացյալ Նահանգներ համապատասխան պահին»,- գրել է Թրամփը։

Նա ընդգծել է, որ կողմերը նախատեսում են շարունակել կապը հեռախոսային ձևաչափով և անհամբեր սպասում են ԱԽՏԽ-ում նոր հանդիպմանը։

Ամենից շատ դիտված

22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
22:55 Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
17:00 Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է և ավելի մեծ թափով. Կարապետյանը՝ Շաքիի դեպքի մասին
21:44 Տաթև Ասատրյանը բնակարան է նվիրել փոքրիկ Նժդեհին՝ իրականացնելով նրա սեփական տան երազանքը