Ներքին 1 տարի առաջ - 14:03 19-09-2025

Սահմանվել են լցավորման կայանների անվտանգային նոր կանոնները

Սահմանվել են լցավորման կայանների անվտանգային նոր կանոնները․ Կառավարությունն ընդունել է ՆԳ նախարարության ներկայացրած նախագիծը:

Հրդեհ, պայթյուն, կյանքին և առողջությանը սպառնացող այլ վտանգավոր իրավիճակներ։ Այս ամենն իրական վտանգ է հատկապես այն օբյեկտներում, որտեղ պահվում ու վաճառվում է հեղուկ վառելանյութ։ Անվտանգության կանոնների խախտումը կարող է ծանր հետևանքների պատճառ դառնալ թե՛ մարդկանց կյանքի, թե՛ շրջակա միջավայրի համար։ Այս նպատակով ՆԳ նախարարության նախաձեռնությամբ սահմանվել են նոր ստանդարտներ, որոնք ուղղված են հեղուկ վառելանյութի լցավորման կայանների կառուցվածքի, անվտանգ շահագործման և հեղուկ վառելանյութի անվտանգ շրջանառության միասնական ու հստակ կանոնակարգմանը։

Սեպտեմբերի 18-ին Կառավարությունն ընդունել է «Ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայանների կառուցվածքի, հեղուկ վառելանյութի պահման, վաճառքի, պահեստավորման, առաքման, փոխադրման, բաշխման և լցավորման կայանների անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները սահմանելու մասին» որոշումը։

Որոշմամբ սահմանվում են ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի (նավթաթորվածքներ, այդ թվում բենզինը և դիզելային վառելիքը) լցավորման կայանների կառուցվածքի, հեղուկ վառելանյութի պահման, վաճառքի, պահեստավորման, առաքման, փոխադրման, բաշխման և լցավորման կայանների անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները:

Հստակ սահմանվում են՝

1) ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայան շահագործող անձի կողմից իրականացման ենթակա միջոցառումները,

2) կայանների նախագծային փաստաթղթերում ներառման ենթակա տեքստային նյութերը,

3) դրանց կառուցմանը, շահագործմանն ու պահպանմանը, ինչպես նաև՝ վառելիքային համակարգի բաղադրիչներին և տեխնոլոգիական սարքավորումներին ներկայացվող պահանջները,

4) վառելանյութի առաքմանը և ավտոցիստեռններին ներկայացվող, ինչպես նաև՝ վառելիքի բաշխման պայմանները,

5) պահեստարաններին, փոխադրման խողովակաշարերին և էլեկտրասարքավորումներին ներկայացվող պահանջները:

Արդյունքում կձևավորվի ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայանների շահագործման հստակ և միասնական համակարգ՝ նպաստելով պետական վերահսկողական գործառույթների կանխատեսելի և արդյունավետ իրականացմանը։ Կարգավորումը կնպաստի նաև խիստ վտանգի աղբյուր հանդիսացող օբյեկտների չկանոնակարգված շահագործումից բխող ռիսկերի նվազեցմանն ու կառավարելի դարձնելուն։

Կառավարության որոշմամբ տրված լուծումները մշակվել են ինչպես ISO և ԵՄ ստանդարտների, եվրոպական մի շարք երկրների, այնպես էլ՝ ԵԱՏՄ երկրների կարգավորումների համադրմամբ:

Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից չորս ամիս հետո, որից հետո․

1) նոր շահագործվող կայանները պետք է համապատասխանեն նոր ստանդարտներին,

2) որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ նախագծման կամ կառուցապատման փուլում գտնվող լցակայանները պետք է համապատասխանեցվեն նոր ստանդարտներին,

3) որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ արդեն շահագործվող լցակայանները 1 տարվա ընթացքում պետք է համապատասխանեցվեն նոր ստանդարտներին։

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում