Ներքին Միտք 10 ամիս առաջ - 10:30 18-09-2025

Դեղնակտուց բողոքական եղբայրս, եթե քո հոգևոր քայլերը սկսեիր Սյունիքներից ու Ամասիաներից,ինչե՞ր կգրեիր

Տեր Կոմիտաս Տիգրանյանը, արձագանքելով Պետրոս Ղազարյանին՝ Տեր Արամի տված հարցազրոյցում հնչեցրած հայտարարություններին, գրում է.

«Չգիտեմ՝ արժե՞ր գրել՝ գրել չեմ սիրել, իմը գործն է.

ՄԿՐՏԻՉ Սրբազանին՝ Արագածոտնի Թեմի Առաջնորդին երկար տարիներ եմ ճանաչում, բարեբախտաբար ՎԱԶԳԵՆՅԱՆ ԴՊՐԱՆՈՑՈՒՄ եղել է իմ ու շատերիս ՏԵՍՈՒՉԸ.

Իրական Հոգևոր Հայր ու Առաջնորդ էր, նամուսով ու կամքով ՀԱՅ ՏՂԱՄԱՐԴ (հայ հոգևորական լինելու համար ՏՂԱՄԱՐԴ լինելը պարտադիր է) ու ՀԱՅ ՀՈԳԵՒՈՐԱԿԱՆ և է՛…

ՀՈՎՆԱՆ Սրբազանին՝ Գուգարաց Թեմի Առաջնորդին, վաղուց եմ ճանաչում, եղել է Լուսարարապետը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, որտեղ սարկավագ-լուսարար եմ եղել ես. պարտաճանաչ ու սկզբունքային, օրինահարգ ու կանոնավոր ԱՌԱՋՆՈՐԴ էր և է՛…

Սրբազաններին հանգիստ ձգէ ու թերթիկիդ նայէ, որ բան մը չմոռնաս աղբարիգ

Վեհափառին ևս առավել…

Բեդրոսին հեդեւէ և հայեացքդ առավել թախծոտ սեբէ…

Դեղնակտուց բողոքական եղբայրս, իսկ եթե դու քո հոգևոր քայլերը սկսեիր Սյունիքներից ու Ամասիաներից, այդ ժամանակ ինչե՞ր կգրեիր ու կտարածեիր… ինչպե՞ս պետք է դիմակայեիր բնության սառնամանիքին, բնակարանային խնդիրներին, մանկահասակ երեխաների հետ անծանոթ միջավայրում ծառայելուն, կամ համայնքային տարատեսակ հարցերին, «հանրայինից» կանցնեիր BBCի՞ն:

Մ՛ի մոռացիր, փոքր հաղթանակներ սիրող եղբայր, դա այն «հանրայինն» է, որը ձայն չի տալիս ԱԶԳԻՍ ՀԱՅՐԱՊԵՏԻՆ, պատերազմական օրերին ստով ու կեղծիքով 44 օր կերակրում է իր հանրությանը և ապակողմնորոշում, ուրեմն գրեիր էդ ժամանակ, բողոքեիր էդ ժամանակ, լուսավոր տղերքի 5.000 գերեզման ավելացրեց անհող-ը, գրեիր, բողոքեիր, ընդվզեիր, հաղթեիր… էդ ժամանակ փորձեիր «խաչվել»…

… պետրոսների ու սորոսների ջրաղացին ջուր լցնելու և ազգդ վերստին հազար մասի բաժանելու փոխարեն ասածդ սերն ու համբերությունը կիրառեիր:

Մեկ հարկի տակ ապրող ընտանիքում էլ կլինեն ու կան շատ կարծիքներ ու անհամաձայնություններ, կամ՝ չի բացառվում, որ մեր ծնողների կայացրած որոշման հետ համաձայն չլինենք, նրանց խրատն ու խորհուրդը մեզ դուր չգա, հարևանի հայրն էլ հնարավոր է լավն ու արժանավորը լինի կյանքի ինչ որ մի փուլում (մեր աչքին՝ թվացյալ), ի՞նչ է, թողնեք ձերն ու գնաք պապա ասե՞ք իրեն…

Գայթակղության քար, Հուդայի պահով ճշտի՛ր կարդացածդ ու դու քո ապաշխարության մասին մտածիր նախևառաջ, թե չէ՝ կույրը չի կարող առաջնորդել մյուս կույրերին

Հ.Գ. Ամեն ինչ տեսել եմ հոգևոր ծառայությանս մեջ, փոքրիկ «դոմիկի» մեջ եմ ապրել՝ դրված գերեզմանոցին կից (կներեք՝ նախկինում չեմ ասել սրա մասին), մարդ չի իմացել, Աստված է տեսել, Աստուծո փառքը շատ, չմտածեք՝ ՖՌանսՅա նստել թուղթ ենք մրոտում.

Հ.Գ. Հա, մի բան էլ՝ որ պահին Ազգիս Վեհափառը որոշի, որ իմ ծառայությունը առավել անհրաժեշտ ու անհետաձգելի է Հայրենիքի այս կամ այն բնակավայրում, հաջորդ օրվանից այնտեղ եմ…

Հ.Գ. Վստահ եմ, որ որևէ օծակից չի ցանկանա, որ մեր հոգևոր խրամատը մեկ մարտնչող քահանայով պակասի, իսկ Վեհափառը ևս առավել…

Տունդարձ…»։

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի
22:00 Պետպատվերով՝ բժիշկը չկա, փողով՝ վիրաբույժը պատրաստ է. քաշքշուկ «Միքայելյան» հիվանդանոցում
21:07 Oragir.News-ի անդրադարձից հետո ՔՊ-ական տնօրենը չի վերցնելու ավագանու մանդատը
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան
21:43 Անի Երանյանը և Մհեր Բաղդասարյանը նոր ոճային ֆոտոշարք են հրապարակել