Ներքին Խոսք Արտաքին 1 տարի առաջ - 20:11 17-09-2025

Հռոմի պապի դիրքորոշումն արմատական նշանակություն կունենա. Վարդան Խաչատրյան

Վատիկանում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Հռոմի պապն ընդունել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին։ Քննարկումների օրակարգում եղել են ինչպես եկեղեցական համագործակցության հարցեր, այնպես էլ Արցախի ճակատագրի շուրջ ստեղծված իրավիճակը։

Թեմայի շուրջ Oragir.News-ի հետ զրույցում փիլիսոփա, սոցիոլոգ, կրոնագետ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանը նշեց, որ Հռոմի պապի ազդեցությունը համաշխարհային մակարդակով բացառիկ է:

«Հռոմի պապի հզորությունը աներևակայելի մեծ երևույթ է։ Դա կառույց է, որն ունի ամենալուրջ ազդեցության մեխանիզմները՝ ոչ միայն ֆինանսատնտեսական, այլև քաղաքական առումով։ Հարավային Եվրոպայի երկրների էլիտան, ըստ էության, հավաքական ներկայացվում է Հռոմի պապի կողմից։ Հետևաբար նրա դիրքորոշումը ցանկացած հարցում կարող է ունենալ արմատական նշանակություն»,- ընդգծեց Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ Հայ առաքելական և Հռոմի կաթոլիկ եկեղեցիները համարվում են «եղբայր-քույր» եկեղեցիներ, և նման բարձր մակարդակի հանդիպումները լուրջ հնարավորություն են ստեղծում հայ եկեղեցու համար միջազգային ամբիոններում իր ձայնը հնչեցնելու։

Խաչատրյանն անդրադարձավ նաև կաթողիկոսի հեղինակության շուրջ վերջին շրջանում հնչող շահարկումներին․

«Ես դեմ եմ կաթողիկոսի անձի շուրջ ցանկացած շահարկման։ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին համաշխարհային կառույց է, համահայկական ինքնության պահպանման կարևոր համակարգ։ Եվ եթե կամայական հաջորդ իշխանությունը ևս որոշի, որ իրեն էլ, ասենք, դուր չի գալիս հաջորդ կաթողիկոսը, մենք կունենանք պառակտված, կտոր-կտոր եղած, ամբողջականությունից զրկված, շատ ցածր կարգավիճակի իջեցված եկեղեցի»,- ասաց նա։

Արցախի հարցում այս հանդիպումից, ըստ Խաչատրյանի՝ մեծ ակնկալիքներ պետք չէ ունենալ․

«Լուծումները տալիս են այլ ինստիտուտներ՝ Եվրամիությունը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը և այլն։ Ուղղակի, ամբողջ հարցն այն է, որ եթե Եվրոմիությունը սկսել է նպատակային անհատական պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ, ապա դա խոսում է այն մասին, որ Եվրամիությունը ոչ թե խստագույնս մտահոգված է Ադրբեջանի վարքագծից, այլ կարելի է նույնիսկ ասել՝ վիրավորված է»,- նշեց նա։

Խաչատրյանի համոզմամբ՝ Հռոմի պապի և Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիպումը պետք է դիտարկել որպես հայկական խնդիրները միջազգային մակարդակում ավելի հնչեղ դարձնելու հնարավորություն։

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի
10:01 Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են «Kia»-ն, «Ford»-ը, «Toyota»-ն և թիվ 65 երթուղին սպասարկող ավտոբուսը
11:02 Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան