Ներքին Միտք 8 ամիս առաջ - 10:28 17-09-2025

Կազմաքանդիչ «ստատուսագիրն» էմոցիաների վրա է խաղում. Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հուլիսի 23-ին երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիրը» մի ինքնախոստովանական գրառում արեց, որտեղ պարզ տեքստով շարադրեց, որ իր պայքարը Կաթողիկոսի կամ անհատ հոգևորականների դեմ չի, այլ հենց Հայ առաքելական եկեղեցու։ Հիշեցնեմ, որ նա առաջարկում է Ամենայն հայոց Կաթողիկոսին փոխարինել «որևէ ամունացյալ բարեվարք քահանա»-յով, այնուհետև նախատեսում է եկեղեցին և հոգևորականությանը գցել «Կանոնագիրք Հայոց»-ի տեքստի շուրջ երկարատև, անսպառ և անօգուտ սխոլաստիկական վեճերի շուրջ, և ապա միայն նախատեսում կաթողիկոսական ընտրություններ (ընդ որում, նախատեսում է միայն իրեն հայտնի մեթոդներով ստուգել «Կաթողիկոսի բոլոր թեկնածուների բարեվարքությունը»): Հուլիսի 23-ի Փաշինյանի գրառումը արդեն որևէ կասկած չէր թողնում նրա իրական նպատակի վերաբերյալ.ԿԱԶՄԱԼՈՒԾԵԼ և ԿԱԶՄԱՔԱՆԴԵԼ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ՝ վճռական հարված հասցնելով հայ ազգային ինքնության կարևորագույն հիմնասյուներից մեկին: Իսկ այն, որ այս ամենը տեղի է ունենում Ադրբեջանի պահանջով, ես ապացուցել եմ հենց փաստերով, դրան էլ չեմ ուզում անդրադառնալ։

Այս համատեքստում, հայ առաքելական եկեղեցու միաբանությունը կարևոր հենասյուն է եկեղեցու կազմաքանդման վտանգավոր գործընթացը կանխելու համար։ Չեն կարող չլինել խնդիրներ, անգամ փոքր ընտանիքում կարող են հարցեր առաջանալ, բայց այդ հարցերի լուծումը չես գնա քննարկելու մեկի հետ, ով պարզ տեքստով հայտարարել է, որ ուզում է քանդել քո ընտանիքը։ Մի տեսակ տրամաբանական չի դա, ըստ իս։

Ես ինքս հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, քրիստոնյա, նաև ՀՀ քաղաքացի եմ, ով գիտակցում է, որ պետության ղեկավարը՝ մարդ, ով եկավ իշխանության ժողովրդի սիրո ու վստահության մթնոլորտում, այսօր լծված է այդ պետության կազմաքանդման գործին, հերթով կարգով հարվածում է հենց գաղափարական հիմնասյուներին՝ եկեղեցի, բանակ, մշակույթ, կրթություն, պատմություն, դեռ լեզվին չի հասել, բայց դրան էլ կհասնի։

Այս իրավիճակում լինել խոհեմ, զգոն ու գիտակից բարդ է, էմոցիաները շատ հաճախ գերակա են։ Ուղղակի գիտակցում է պետք՝ կազմաքանդիչ «ստատուսագիրը» հենց այդ էմոցիաների վրա է խաղում, նրան սարսափեցնում է տրամաբանական ու փաստական խոսքը, նրան պետք են հայհոյանքներ, վիրավորանքներ, էմոցիաներ, դրանց վրա է խաղը կառուցված։ Դրա համար է նա շարունակ փոթորկում հանրային դաշտը։ Ի վերջո, եթե խոսում ենք մեր պետության կազմաքանդման մոլուցքով առաջնորդվող ղեկավարի մասին, դժվար է էմոցիաներից զերծ մնալ։ Այս ամենը հաշվի առնելով, ես մի հորդոր ունեմ թե՛ Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանային, թե՛ մեր հոգևոր մյուս հայրերին ու բարձրաստիճան հոգևորականությանը, մի կողմ դրեք սեփական անձը, սեփական անձնական հաշիվները, խոցված զգացմունքները՝ հանուն եկեղեցու և պետության, եղեք ավելի հանդուրժող ու ներողամիտ միմյանց հանդեպ, Աստծո օգնությամբ զերծ մնացեք հախուռն ու սխալ քայլերից ու որոշումներից, որոնք դառնում են գործիք եկեղեցին կազմաքանդել ցանկացողի ձեռքին։ Մի դրեք այդ մուրճը նրա ձեռքը, ով ուզում է քանդել մեր ինքնության դարավոր հենասյուն հանդիսացող եկեղեցին։ Միաբանությունը, խոհեմությունը, էմոցիաների զսպումը մեզ կօգնի այս բարդ իրավիճակը անցնել։ Խնդիրները լուծելի են հարգանքի, զրույցի ու միմյանց լսելու մթնոլորտի պարագայում։

Ինքս լինելով հանրային գործիչ ամեն ինչ անում եմ բևեռացումը չխորացնելու համար, չեմ կարգում բոլորին «նիկոլական», եթե անգամ այդ մարդու գործը կամ խոսքը, ըստ իս, կարող է այդպիսին դիտվել։ Միգուցե և սխալ եմ, բայց ես տեսնում եմ, թե ինչպես է «ստատուսագիրը» հստակ գծած սցենարով լծվել այս պետության կազմաքանդմանը, գիտեմ, որ այս պետությունը ինձ օդի, ջրի պես պետք է, գիտեմ, որ այստեղից հեռանալ ես չեմ ուզում, գիտեմ, որ սա իմ արմատն է, բայց նաև գիտեմ, որ այս կազմաքանդումը կանխելու ու հունի ընթացքը փոխելու համար ես իմ մյուս հայրենակիցների (որոնց հետ կարող եմ շատ հարցերում համակարծիք չլինել) կարիքն ունեմ, մենակ հաստատ գործը գլուխ չեմ բերի, դրա համար փորձում եմ լինել ավելի հանդուրժող, ավելի հավասարակշիռ իմ խոսքի մեջ։ Դա պետք է այսօր հենց Հայաստանի պաշտպանության համար։ Իսկ մեր պետության շարունակականության ապահովման համար կարևոր է, որ մենք մի քիչ կողք դնենք մեր անձնական էգոները»:

Ամենից շատ դիտված

12:44 Ընդդիմությո՛ւն, մի՛ վերցրեք Ձեր մանդատները. եթե վերցնում եք մանդատները, նշանակում է՝ լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը. Ռուբեն Մխիթարյան
16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
09:10 ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի արդյունքները
20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
12:17 ՔՊ-ն չի ունենա Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը
20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը
20:00 Նիկոլ Փաշինյանի «գանձարանը» չի կարողանում փակել «թալանչիների» պարտքերը
19:18 Առեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկած․ կա տեսակետ, որ թունավորել են
15:00 Ընդդիմության պարտության դասը. ինչ փոխվեց հունիսի 7-ին
10:35 Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է ԱԺ մանդատային պատկերը՝ այս պահին. ով քանի մանդատ կունենա