Ներքին 1 տարի առաջ - 18:42 16-09-2025

Հայաստանում Շվեյցարիայի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել Վահագն Խաչատուրյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Շվեյցարիայի նորանշանակ դեսպան Անդրեա Բարբարա Բաումանը։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմից։

Նախագահ Խաչատուրյանը, շնորհավորելով դեսպան Բաումանին նշանակման կապակցությամբ, ընդգծել է Հայաստանի և Շվեյցարիայի միջև հաստատված բարեկամական հարաբերությունները:

«Հայաստանի և Շվեյցարիայի հարաբերությունները բարեկամական են և առանձնահատուկ նշանակություն ունեն Հայաստանի Հանրապետության համար։ Մենք միշտ զգացել ենք Շվեյցարիայի աջակցությունը, որը նպատակ է ունեցել ամրապնդել մեր ժողովրդավարական ինստիտուտների կայացումը։ Իհարկե, Շվեյցարիան մեզ ամենադժվարին պահերին միշտ աջակցել է»,– ասել է Վահագն Խաչատուրյանը։

Նախագահը շեշտել է նաև տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները։ «Վերջին տարիներին մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունը դրական միտում է ցուցաբերում, սակայն առկա ներուժը լիարժեք չի օգտագործվում։ Շվեյցարիան տեխնոլոգիապես զարգացած երկիր է, որը մեզ համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում։ Մենք ևս ունենք տեխնոլոգիական ներուժ ներկայանալու այս ուղղությամբ, ինչպես նաև կարևորում ենք մշակութային կապերը»,- ասել է Հանրապետության նախագահը։

Դեսպան Անդրեա Բաումանն իր հերթին շնորհակալություն է հյատնել ընդունելության համար և նշել է․ «Դուք նշեցիք այն խորը հարաբերությունների մասին, որոնք արդեն իսկ ձևավորվել են մեր երկրների միջև, և կարծում եմ, որ դրանք շատ լավ հիմք կհանդիսանան՝ տարբեր ոլորտներում այդ հարաբերություններն առավել խորացնելու համար։ Ինչպես նշեցիք՝ տնտեսական և մշակութային ոլորտները կարևոր են, և վստահ եմ, որ մենք կկարողանանք տարբեր ոլորտներից ելնելով փորձառությամբ կիսվել միմյանց հետ»։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Շվեյցարիայի և Հայաստանի միջև բազմոլորտ համագործակցության օրակարգային հարցեր։ Անդրադարձ է կատարվել հատկապես բնապահպանական ոլորտում սերտ գործակցությանը, այդ թվում՝ Շվեյցարիայի Զարգացման և համագործակցության գործակալության հետ իրականացվող անտառտնկման ծրագրի ընթացքին։

Կարևորվել է նաև երկու երկրների արդյունավետ համագործակցությունը միջազգային հարթակներում: Այս համատեքստում դեսպանը շեշտել է շվեյցարական կողմի պատրաստակամությունը հնարավորինս աջակցել 2026 թվականին Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի cop-17 համաժողովի անցկացմանը։

Քննարկման առանցքում են եղել նաև ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում Շվեյցարիայի աջակցությունը և երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie