Ներքին Հարցում Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 16-09-2025

Նիկոլ Փաշինյանը կնի՞կս ա, ի՞նչս ա, որ ինձ գովի․ հարցում

Նիկոլ Փաշինյանը դիտել է ՀանդArt-ի «Ցանկապատ» ներկայացումը։ Նա տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ երևում է, որ ավարտից հետո Նիկոլ Փաշինյանը քննարկումներ է ունեցել դերասանների, հանդիսատեսի հետ՝ ներկայացնելով իր հետևությունները։ Ներկայացումից հետո համացանցում սկանդալ և քննադատություններ սկսվեցին գլխավոր դերակատար Մկրտիչ Արզումանյանի հասցեին:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Կցանկանայի՞ք՝ Նիկոլ Փաշինյանը ձեզ գովի»։

Հարցվածերի ճնշող մեծամասնությունը բացասական պատասխան տվեց, որոշներն էլ ասացին, որ Նիկոլ Փաշինյանի գովելը հայհոյանքից ավելի վատ է։

«Դա ինձ համար մեծ վիրավորանք կլիներ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկ։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշի նյանը պետք է ցանկանա, որ իրեն գովեն։ «Կնիկս ա ինչս ա ինձ գովի, ճիշտը մարդու աչք ա ծակում, թող ինքը ցանկանա, որ ես իրան գովամ»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանը ոչ մի լավ բան չի արել։ «Թող մեզ չգովի, թող մենք գովենք Նիկոլ Փաշինյանին, բայց գովելի չէ ինքը։ Որ մի լավ բանի համար։ էդքան պատերազմ բերեց, էդքան ջահել էրեխեքը զոհեր տվեց, Արցախը, Շուշին ու Ստեփանակերտը հանձնեց»,- ասաց նա։

«Դա ինձ համար հայհոյանքից վատ կլիներ»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie