Ներքին Խոսք Միտք 1 տարի առաջ - 18:25 15-09-2025

15-ի փոխարեն 10 օր. զինվորներին զրկում են մայրական խնամքից

Oragir.News-ը բազմաթիվ բողոքներ է ստանում զինծառայողների ծնողներից, որոնք հոսպիտալներում օրենքով սահմանված մայրական խնամքի ժամկետների հետ խնդիրներ ունեն։

Oragir.News զանգահարած քաղաքացին, որը չցանկացավ ներկայանալ, ասաց, որ իր զինծառայող որդուն երկու ամիս առաջ Երևանի Մուրացանի հոսպիտալում պոչուկային կիստայի վիրահատություն են արել, և նրան հասանելիք 10 օր մայրական խնամքն ինչ-ինչ պատճառներով կրճատել են՝ դարձնելով 7 օր։

«Չցանկացանք պարզաբնումների մեջ ընկնել, ինչ-որ տեղ բողոքել՝ վախենալով, որ մեր զինվորի համար կարող է վատ անդրադառնալ։ Դրա համար չեմ ուզում անուններ նշել։ Ուղղակի, շատ հետաքրքիր է՝ օրենք գործո՞ւմ է նման դեպքերում, թե՞ ինչքան իրենց սիրտն է ուզում, էնքան էլ տալիս են»,- տարակուսեց մեր զրուցակիցը։

Մեկ ուրիշ քաղաքացի էլ Oragir.News-ին ասաց, որ իր տղան քթի վիրահատության է ենթարկվել, դեռևս հոսպիտալում է, վիրահատող բժիշկը նրան էլ է ասել՝ օրենքով 15 օր է հասնում, բայց հազիվ 10 օր տան. սովորաբար 10-ից ավելի չեն տալիս։

Մեզ ահազանգած ծնողները կարծիք են հայտնում, որ մայրական խնամքի օրերը համաձայնեցվում են զորամասերի հետ։ Ստացվում է, որ հոսպիտալներում առաջնորդվում են զորամասերի ղեկավարության թելադրանքով։ Այնինչ՝ պետք է վարվեն սահմանված կարգով, ելնելով հիվանդի առողջական վիճակից։

Oragir.News-ը փորձեց Պաշտպանության նախարարությունից ճշտել զինծառայողների ծնողներին հուզող հարցերի պատասխանները։

ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը պատասխանեց, թե Հայաստանում չէ, խոստացավ՝ վերադառնալուն պես զբաղվել մեր բարձրացրած հարցերով։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie