Ներքին 1 տարի առաջ - 17:28 15-09-2025

Սամվել Կարապետյանի պաշտպանները պատրաստվում են ՀԾԿՀ նախագահի դեմ հանցագործության մասին հաղորդում ներկայացնել

«Վերջնական դիրքորոշումները ձևավորելուց հետո մոտ ապագայում հանցագործության մասին հաղորդում կներկայացնենք համապատասխան իրավասու մարմիններին»,- ասուլիսի ժամանակ հայտնել է գործարար Սամվել Կարապետյանի փաստաբան Արմեն Ֆերոյանը։

«Մեր փաստաբանական թիմը խորն ուսումնասիրության է ենթարկում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի գործողությունները՝ քրեաիրավական ասպեկտում, և այս պահին մեր ձեռքի տակ եղած փաստաթղթերը, ապացույցները բավարար հիմք են տալիս գալու այն հիմնավոր եզրահանգման, որ նրա գործողություններն ինքնին կրում են ենթադրյալ հանցագործության հատկանիշներ։ Դրա հետ կապված մենք նախապատրաստում ենք հանցագործության մասին հաղորդում, մասնավորապես գործ ունենք 2 հոդվածների հետ․ Քրեական օրենսգրքի 441 հոդվածի՝ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, և դատական ակտը կամ դատարանի որոշումը չկատարելու վերաբերյալ Քրեական օրենսգրքի 507 հոդվածի մասին է խոսքը»,- ասել է փաստաբանը։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ