Ներքին 1 տարի առաջ - 10:49 15-09-2025

ՔՊ-ի ու Ավինյանի տրանսպորտային «բարեփոխումը» տապալված է. Գևորգ Ստեփանյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի գրառումը. «Երևան քաղաքի տրանսպորտի «բարեփոխման», կանգառների ավելացման ու բարեկարգման համար բյուջեից մսխել են 2 մլրդ 98 մլն դրամ։

Ձեր հազարավոր բողոքներին առ այն, որ չկահավորված ու խայտառակ վիճակում գտնվող կանգառներում ժամերով սպասում եք տրանսպորտի, պատասխանեմ՝

Երևան քաղաքում 800 շարժակազմ ունեցող տրանսպորտի շուրջ 200 միավորը գտնվում է անսարք վիճակում, որոնք չեն վերանորոգվում սպասարկման կենտրոններին մի քանի 100 միլիոն դրամ պարտք կուտակելու հետևանքով։

Տարբեր ոլորտներ ձախողած ու քաղաքի կառավարումը տապալածները, ձեր նյարդերի հաշվին օրեցօր ավելացնում ու դիզում են սեփական ունեցվածքը։

ՔՊ-ի միակ կարգախոսը՝ ասե՛ք չասե՛ք, մենք ձեզ թալանելու ու հարստանալու միակ գործընկերն ենք»:

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie