Ներքին Միտք 1 տարի առաջ - 15:27 14-09-2025

Նոր կնիքների վրա, բացի սահմանահատման վերաբերյալ տեղեկատվությունից, այլ տեղեկություններ կամ նկարներ չեն լինելու, այդ թվում՝ Արարատ լեռը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել․

«Որոշ ընդդիմադիր շրջանակներ նոր տեղեկատվական գրոհ են սկսել նախորդ հինգշաբթի օրը կառավարության կողմից ընդունված մի որոշման վերաբերյալ, որով սահմանվում է ՀՀ պետական սահմանի հատման ժամանակ անձնագրի մեջ դրվող կնիքի ձևը։

Նախ ուզում եմ ասել, որ աշխարհի շատ երկրներում սահմանահատման ժամանակ արդեն վաղուց կնիքներ չեն էլ դրվում անձնագրերում, նույնիկ մեր հարևան Վրաստանի հետ մենք էլ կարող ենք սահմանը հատել նույնականացման քարտով, առանց որևէ կնիքի, քանի որ սահմանահատումները ֆիքսվում են միայն էլեկտրոնային համակարգում։

Նոր կնիքների վրա բացի սահմանահատման վերաբերյալ տեղեկատվությունից այլ տեղեկություններ կամ նկարներ չեն լինելու, այդ թվում Արարատ լեռը, ինչպես աշխարհի գրեթե շատ երկրների սահմանահատման կնիքների վրա: Նաև կնիքի չափն է փոքրացվել, որ անձնագրերը ավելի երկար ծառայեն շատ ճամփորդողներին։ Իսկ որոշման հիմնավորումները շատ պարզ են՝ կնիքները համապատասխանեցվել են սահմանահատումներին ներկայացվող ժամանակակից պահանջներին, ինչպես նաև Իրական Հայաստանի գաղափարախոսությանը։

Կից տեղադրում եմ որոշումով սահմանված կնիքների նոր ձևերը, ինչպես նաև իմ անձնագրի մեջ առկա տարբեր երկրների կնիքները, որպես ապացույց վերևում ասվածի։ Վստահ եմ, ձեզնից շատերը նույնպես ունեն այլ երկրների սահմանահատման կնիքներ իրենց անձնագրերում»։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie

Ձեզ գուցե հետաքրքրի