Ուղիղ եթեր
Ներքին Միտք 1 տարի առաջ - 20:47 13-09-2025

Հեծանվային մշակույթը լավ բան է, բայց առաջնային մոտիվը քարոզչությունն է․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է․

«Խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաջող անցկացումը վկայում է, որ դպրոցները հեծանիվներով համալրելու ծրագիրը լիովին ծառայում է նպատակին: Սա ասում է Նիկոլ Փաշինյանը, աշակերտական մրցաշարի անցկացումից հետո, որը «Վարչապետի գավաթ» խորագրի ներքո է:

Ուրեմն կա այդպիսի ծրագիր, դպրոցները համալրում են հեծանիվներով: Օրինակ, մի քանի հարյուր, կամ հազարից ավելի աշակերտ ունեցող դպրոցին տրվում է մեկ կամ երկու, կամ թող լինի՝ մի քանի հեծանիվ:

Աստված գիտե, թե աշակերտներից քանիսը ամսվա ընթացքում քանի րոպե է քշում այդ հեծանիվը: Բայց անունը դրվում է, որ իրականացվում է դպրոցները հեծանիվով ապահովելու ծրագիր: Չգիտեմ, թե քանի տասնյակ միլիոններ են դուրս գրվում այդ ծրագրի ներքո, բայց դա բացարձակապես ավելորդ եւ ընդամենը քարոզչական նպատակ ունեցող ծրագիր է:

Ի՞նչ է նշանակում մրցաշարի հաջող անցկացումը վկայեց: Այսինքն, Նիկոլ Փաշինյանին թվում է, որ մինչեւ դպրոցներին հեծանիվ բաժանելու ծրագիրը, աշակերտները չգիտեի՞ն, թե ինչ է հեծանիվը, Հայաստանում մատների վրա՞ էին հաշվում հեծանիվ վարել իմացող աշակերտներ:

Չէ, Փաշինյանն իհարկե այդպիսի մոլորության մեջ չէ, պարզապես նախընտրական տրամաբանության մեջ է:

Հեծանվային մշակույթի իհարկե լավ բան է, բայց այդ մշակույթը եւ կենսակերպը զարգացնելը ոչ թե պահանջում է հանրության համար հայտնագործել հեծանիվ՝ բառի բուն կամ պատկերավոր իմաստով, այլ ստեղծել հեծանվի անվտանգ գործածության հարմարավետ պայմաներ:

Հեծանվային մշակույթի ընդլլայնումը պահանջում է շատ ավելի լուրջ քայլեր: Բայց, քանի որ ամեն ինչի առաջնային մոտիվը քարոզչությունն է, արվում են քայլեր, որոնք կարող են ծառայել հենց այդ առաջնային նպատակին»:

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ