Ներքին 1 տարի առաջ - 18:17 12-09-2025

Շվեդիայի Թագավորության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Եվա Սանդքվիստին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:

Երկուստեք ընդգծվել է վերջին տարիներին երկու երկրների միջև ձևավորված ակտիվ և կառուցողական քաղաքական երկխոսությունը՝ հիմնված ժողովրդավարական սկզբունքների և ընդհանուր արժեքների վրա։

Կողմերը կարևորել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում Հայաստանի և Շվեդիայի միջև շարունակական կառուցողական փոխգործակցությունը, ինչպես նաև Նորդիկ-բալթյան երկրների (NB8) հետ ձևավորված համագործակցության ընդլայնումը:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգային հարցերին:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռք բերված պայմանավորվածությունները:

Ընդգծելով Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու ՀՀ վճռականությունը՝ Վահան Կոստանյանը ներկայացրել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման արդյունքում ընձեռնվելիք հնարավորությունները:

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie