Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 15:00 11-09-2025

Սալդատի կոպեկը չի ուտվի․ թող բանակի փողին չկպչեն. հարցում՝ Ալավերդիում

2026 թվականին պաշտպանական ծախսերի նվազում է նախատեսվում։ Այս մասին վերջին օրերին հայտարարում են ՔՊ-ականները, երեկ էլ Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ պաշտպանական ծախսերը կրճատվելու են։

Ուշագրավ է, որ ՔՊ-ականներից ոմանք իրենց հարցազրույցներում հայտարարում են, որ Հայաստանի ռազմական բյուջեն կրճատելու հաշվին գոյացած միջոցները կուղղվեն թոշակների բարձրացմանը։

Oragir.News-ը շրջել է Ալավերդու փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Կո՞ղմ եք, որ թոշակները բարձրացվեն՝ բանակին տրվող գումարների հաշվին»։

Հարցվածների մեծամասնությունը բացասական պատասխան տվեց։

«Չէ, չեմ ուզում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ավելի լավ է թոշակները չբարձրանան, բայց բանակին տրվող գումարներն էլ չպակասեն։ «Մենք սոված կմնանք, բայց բանակի փողին թող ձեռք չտան»,- ասաց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ թոշակներն ավելացնելու համար պարտադիր չէ կրճատել բանակին տրվող գումարները․

«Թոշակները կարող են ավելանալ նախարարությունների և ԱԺ-ի ծախսերը կրճատելու դեպքում»։

«Չէ, երևի։ Թոշակները թող չավելացնեն, եթե միջոց չունեն»,- ասաց մեկ այլ քաղաքացի:

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
16:44 Եթե մենք մեր էմոցիաներին տուրք տանք, կարող ա էդ մարդուց շատ քիչ բան մնա. Նարեկ Կարապետյան
19:31 Խոշոր հրդեհ՝ Սևանում. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը