Ներքին Արտաքին 10 ամիս առաջ - 21:59 10-09-2025

Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45

Թուրքիայում տարեցտարի նվազում է ծնելիության մակարդակը։ Մասնավորապես 2025-ին զգալիորեն նվազել է՝ հասնելով 1.34-ի։

Վերջին 10 տարվա տվյալները ցույց են տալիս, թե որքան է նվազել ծնելիության մակարդակը։ 2015-ին այդ ցուցանիշը կազմել էր 2.11, 2020-ին՝ 1.76, 2023-ին՝ 1.51, իսկ 2024-ին՝ 1.40։

Մասնագետները նշում են, որ ծնելիության մակարդակի անկումն ապագայում կարող է զգալի ազդեցություն ունենալ աշխատաշուկայի ու բնակչության սոցիալական կառուցվածքի վրա։

Բացի Թուրքիային վերաբերող տվյալներից, հրապարակվել են նաև վերջինիս սահմանակից երկրների ծնելիության ցուցանիշները։

2025-ի տվյալների համաձայան՝ Հայաստանում ծնելության մակարդակը կազմել է 1.45, Ադրբեջանում՝ 1.72, Իրանում 1.43, Բուլղարիայում՝ 1.51, իսկ Հունաստանում՝ 1.19։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
23:34 Էրեբունու կրակոցների գործով ձերբակալել են ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի եղբորը. ArmLur.am
21:23 Էսօր ամենաշքեղ մամայիս ծնունդն ա. Լուիզա Ներսիսյանի դստեր շնորհավորանքն ու կեսգիշերային անակնկալը
17:35 Ծորակից եկող ջրից սատկած լեշի հոտ էր գալիս․ ֆեյսբուքյան օգտատեր
19:28 Գործարանը չպետք է դադարեցնի իր գործունեությունը․ Պապոյանն այցելել է «Արարատցեմենտ»
23:19 Ներքին Հանդի դիրքերում հայտնաբերվել է «Lexus» ու վարորդի մարմինը․ մահացածը Արցախյան բոլոր պատերազմների ամենաակտիվ մասնակիցներից է եղել
18:02 Աշխատավարձերի խորը բևեռացում «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում. ղեկավարման խնդի՞ր, թե՞ անարդարություն
18:25 Wildberries-ի վաճառողները բողոքում են անօդաչուների հարվածներից հետո աջակցության բացակայությունից և ցածր փոխհատուցումներից
20:38 Դիտարկում եմ Իրանին զանգվածային հարված հասցնելու հարցը, որը կլինի ավելի հզոր, քան բոլոր նախորդները․ Թրամփ
18:05 ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքում