Ներքին 1 տարի առաջ - 23:04 08-09-2025

Գազ չի լինելու

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 9-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Ախուրյան բնակավայրի Գերմանա-հարավսլավական թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,

ժամը 09:00-ից մինչև ժամը 19:00-ն՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Սարի Թաղ թաղամասի, Գուգարք բնակավայրի 3-րդ, 6-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 13-րդ փողոցների գազասպառողների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ («Տարոն» չափիչ հանգույցի նորոգում) իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 9-ին ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 10-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Վանաձոր քաղաքում գործող «Արձագանք» և «Նոր գազ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 10-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Կախոյան փողոցի գազասպառողների գազամատակարարումը։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

Ամենից շատ դիտված

16:00 Նիկոլ Փաշինյա՞նն է փոխվել, թե՞ Առուշ Առուշանյանն է կոտրվել
18:00 Սկոպուսյան դրամայի մանրամասները. ովքեր են Քումունցի զոհերը
20:00 Ընկերներդ շրջափակման մեջ են, կապ չկա, մեկը վիրավոր է, ի՞նչ ես անելու. «Իմ պատկերացրած բանակը»
23:08 Ռուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ Լավրով
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
18:30 Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
21:22 Մարդիկ չեն ուզում ազատազրկվել, դրա համար էլ չեն առաջադրվում. Կարապետ Պողոսյան
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
15:35 Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են