Ներքին Հարցում 1 տարի առաջ - 20:30 06-09-2025

Ճղճղան վարչապետը թող Տոկիոյի հետ չհամեմատվի․ հարցում

Աշխատանքային այցով Ճապոնիայի մայրաքաղաքում գտնվող Նիկոլ Փաշինյանը զբոսնել է Տոկիոյի փողոցներում և իր համար «բացահայտումներ» արել։

Նա աղբարկղների մասին տեսանյութն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում։ «Տոկիոյի փողոցներում ոչ աղբաման կա, ոչ աղբ, ըստ էության։ Պարզվում է՝ Տոկիոյում ամեն մարդ ինքն է պատասխանատու համենայն դեպս փողոցում իր կենսագործունեության հետևանքով առաջացած աղբի համար»,- նշել է նա։

Նշենք, որ ավելի վաղ էլ նա «բացահայտել էր», որ Տոկիոյի փողոցներում ծխող մարդիկ չկան։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Տոկիոյի աղբամանների բացակայությունից զարմացած Փաշինյանը Ձեր կարծիքով Հայաստան գալով ի՞նչ է նախաձեռնելու»։

Հարցվածների մի մասը նշեց, որ լավ կլինի Նիկոլ Փաշինյանն այնպես անի, որ հայերն ապրեն ճապոնացիների նման, որոշներն էլ ասացին, որ Հայաստանը Ճապոնիա չի դառնա։

«Ճապոնական աղբամաններ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանից լավ քայլ սպասել չի կարելի։

«Տվյալ անձնավորությունը ում մասին դուք ասեցիք, նախ թող իր վրա դրված պարտականությունները կատարի 18 թվականից հետո, որ ոչինչ չի արել։ Նախկիններ, նախկիններ, զզվեցինք արդեն թե՛ նախկիններից, թե՛ ներկաներից։ Իսկ հիմա իրենից սպասել, որ մի դրական բան կանի, ես չեմ սպասում»,- նշեց նա։

«Հեսա կգա երևի վապշե չի էլ թողի ծխենք։ Թող ինքը մտածի ժողովուրդը ոնց ա Տոկիոյում ապրում, ստեղ ոնց ա ապրում»,- պատասխանեց մեկ այլ քաղաքացի։

Հարցվածներից մեկի կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանը չպետք է Տոկիոյի հետ համեմատվի։

«Սաղ կյանքով թող տենց զարմացած էլ մնա, Տոկիոյի հետ չհամեմատի իրան, մենք կարող ա Տոկիո դառնանք, բայց ինքը թող չհամեմատվի»,- ասաց նա։
«Ինձ թվում ա, ուրիշ բան կա, որ կարելի ա զարմանալ։ Աղբամանների հարցը ինչ-որ ձև լուծված ա, թող ավելի գլոբալ հարցերի մասին մտածի մեր ճղճղան վարչապետը»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie