Ներքին Հարցում Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 05-09-2025

Ոնց կարելի է Մաշտոցի նկարն այբբենարանից հանել․ հանողն իր նկարը թող կպցնի․ հարցում

Մի քանի օր է ինչ մեկնարկել է ուսումնական տարին, ծնողներն արդեն ահազանգում են, որ այբբենարանից ընդհանրապես հանված են Հայոց գրերի գյուտի և Մեսրոպ Մաշտոցի մասին տեղեկությունները: Առաջին դասարանի այբբենարանի դասագրքից բացակայում է հայոց այբուբենի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի և՛ նկարը, և՛ հայոց գրերի գյուտի մասին հատվածները։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Հավատո՞ւմ եք, որ այբբենարանից պատահականորեն է հանվել Մեսրոպ Մաշտոցի նկարը»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը բացասական արձագանքեց դրան, նշելով, որ դա տգետ արարք է։

«Ոչ, էս երկրում ոչ մի բան պատահականորեն չի լինում։ Նենց այլանդակ երկիր ա դառել, մի մարդու երկիր ա»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաղ, որ դա մտածված քայլ է։ «Ոչ, չեմ հավատում։ Մտածված ա ուրեմն, ոնց կարելի ա Մեսրոպ Մաշտոցի նկարը հանել այբբենարանից, երբ այբուբենի ստեղծողն ինքն է »,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ դա տգետ արարք է։ «Մանկավարժ եմ 43 տարվա, ոնց կարելի ա։ Դե հանողն իր նկարը թող կպցնի։ Ամեն ինչ քայքայվեց, մնաց այբբենարանը։ Վերացնում են մեծերին, կամաց տառերն էլ կվերացնեն, նպատակը բարի չի, դա տգետ արարք ա։ Նիկոլն ինչքան մանկապարտեզում ընկերներ ունի դրել ա նախարար, որոնք ոչ մեկը մասնագետ չեն, քայքայվեց երկիրը»,- ասաց նա։

«Իհարկե պատահական չի, էդ մեր էսօրվա պալիտիկան ա, կուռկուռի ձագ է։ Ուզում են հաճոյախոսեն Ալիևին, Էրդողանին»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie