Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 18:00 05-09-2025

Վիլյամ Սարոյանին անգամ տեսել եմ, ինչպես կարող էի չկարդալ․ հարցում

Վիլյամ Սարոյան հիմնադրամը սեպտեմբերի 5-11-ը ներկայացնում է «Սարոյանական օրերը», ինչը ևս մեկ առիթ է՝ ծանոթանալու հայտնի ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի մի շարք հազվագյուտ ստեղծագործություններին և նորովի դիտարկելու նրա կյանքը, գործունեությունը և ազդեցությունը։ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում «Սարոյանական գույներ․ բառերից անդին» ժամանակավոր ցուցադրության բացմամբ տրվել է սարոյանական օրերի մեկնարկը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից: Ցուցադրությունը կգործի մինչև 2026 թվականի հունվարի 30-ը․ մուտքը՝ ցուցադրության տոմսով։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Վիլյամ Սարոյան կարդացե՞լ եք։ Ո՞ր գործն եք հիշում»։

Հարցվածների մեծ մասը դրական պատասխան տվեց, որոշներն էլ չկարողացան ստեղծագործությունները հիշել։ «Այո, պատմվածքներն եմ կարդացել»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ նույնիսկ Սարոյանի ստեղծագործության ներկայացումն է նայել։ «Իհարկե, հիշում եմ երևի ամենահայտնին՝ «Իմ սիրտը լեռներում է»։ Մինչև կարդալը ես դրա ներկայացումն եմ տեսել Սունդուկյանի թատրոնում, էն ժամանակ դեռ երեխա էի ու Վահրամ Փափազյանն էր խաղում, ու դա մինչև կյանքի վերջ կհիշվի»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Վիլյամ Սարոյանն ամբողջ կյանքը հայրենիքի հետ կապված է եղել։ «Կարդացել եմ, բայց քիչ։ «Ծովակն» եմ հիշում»։ Փոքր ժամանակ եմ կարդացել ճիշտն ասած, շատ չեմ հիշում, բայց Վիլյամ Սարոյանի՝ ավելի շատ հայրենասիրական մոտիվներն եմ հիշում, ամբողջ կյանքը նա հայրենիքի հետ կապված եղավ,- ասաց նա։

«Ես տեսել եմ իրեն, եթե ես տեսել եմ իրեն, դուք ինչ է՝ հավատում եք, որ չե՞մ կարդացել»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել