Ներքին 1 տարի առաջ - 12:10 05-09-2025

Վահագն Խաչատուրյանը Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր է նշանակել

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիր Սուրեն Խաչատրյանին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների քննության մասնագիտացմամբ դատավոր նշանակելու մասին։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմից։

Հրամանագիրը ստորագրվել է սեպտեմբերի 4-ին՝ հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի սեպտեմբերի 2-ի ԲԴԽ-58-Ո-113 որոշմամբ ներկայացված առաջարկությունը։