Ներքին 1 տարի առաջ - 11:00 05-09-2025

«ՎԱԶ 21014»-ը Լեռնագոգ գյուղի կամրջից ընկել և կողաշրջվել է. հոսպիտալացված վարորդն ու ուղևորը անչափահասներ են. shamshyan.com

Երեկ՝ սեպտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19:35-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 17-ամյա Հարություն Մ.-ն իր վարած «ՎԱԶ 21014» մակնիշի ավտոմեքենայով Լեռնագոգ գյուղի սկզբնամասում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մոտ 4 մետր բարձրությունից կամրջից ընկել և կողաշրջվել է։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հարություն Մ.-ն և նրա ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ 17-ամյա Գոռ Մ.-մ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։

Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, ապա մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին, բժիշկներն էլ տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել և տեղափոխել հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Մանուկ Սարգսյանի և դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Գեղամ Սմբատյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Գ. Սարգսյանն ու կրտսեր պարեկ Ա. Սահակյանը։

Դեպքի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Բաղրամյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կամրջի աջ և ձախ կողմերում եթե տեղադրված լինեին պաշտպանիչ երկաթե կամ բետոնե պատնեշներ, ապա ավտոմեքենան կբախվեր դրանց և չէր հայտնվի կամրջի տակ։ Հիմա Արմավիրի նորանշանակ մարզպետ Վահրամ Խաչատրյանը կարող է կարճ ժամանակում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հետ քննարկեն և այդ կամրջի աջ և ձախ կողմերում ամրացնեն պաշտպանիչ երկաթբետոնե արգելապատնեշներ։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը