«Դատարանը իր այդ որոշումով փաստեց, որ մենք դատարան չունենք և ամենամեծ սահմամադրական կարգ տապալողը Նիկոլ Փաշինյանն է»,-
Oragir.News-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի եղբորորդին` Արտաշես սարկավագ Աջապահյանը, անդրադառնալով Միքայել Սրբազանի կալանքի ժամկետի ավելացմանը։
Արտաշես սարկավագի խոսքով` այստեղ զուտ Սրբազանների հարցը չէ, այստեղ ազգային հարց է, որը պետք է ազգը շատ լավ գիտակցի ու իր դիրքորոշումը ակտիվորեն արտահայտի։
«Մեր Սահմանադրությունով իշխանությունը բաղկացած է օրենսդիր, դատական և գործադիր ճյուղերից։ Հիմա փաստացի այդ բոլոորը մեկ հոգու ձեռքում են, որի իրավունքը չունի։ Ամենամեծ սաահմամադրական կարգ տապալողը Նիկոլ Փաշինյանն է, ով լկտիաբար հայտարարում է, որ էդ որ մի դատավորը քանի գլուխ ունի, որ իմ ասածը չանի։ Լկտի է ինքը և իր այդ ասածները նշանակում են, որ ինքը սահմանադրական կարգի տապալողն է, որովհետև Սահմանադրություն մեջ իշխանության 3 ճյուղերը պետք է մեկը մյուսից անկախ լինեն։
Սա խոսում է տոտալ դիկտատուրայի հաստատման մասին։ Եթե հանրությունը շարունակի լռել, ապա այդ ամենը շատ վատ անդրադարձ է ունենալու իր վրա։ Մենք հստակ տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը մեր երկիրը դարձնում է թուրքահպատակ։ Մենք 2 անգամ թուրքերի հետ ապրել ենք և 2 անգամ էլ մեր համակեցությունն ավարտվել է Ցեղասպանությամբ։ Հիմա կլինի երրորդ անգամ, նորից ենք ցեղասպանվելու։ Սրա մասին է Սրբազանը խոսում, ժողովրդին զգուշացնում է։ ԵԶԵԿԻԷԼ 33:6 Իսկ եթէ պահակը տեսնի վրայ հասած սուրը, բայց փողով նշան չտայ, ժողովուրդն էլ չզգուշանայ.վրայ հասած սուրը բռնելու է նրանցից մէկին։
Սա իր անօրէնութեան պատճառով է բռնուած լինելու. բայց սրա արիւնը պահակից եմ պահանջելու Այսպես է Ասում Տերը։ Մենք' հոգևորականներս , պահակներ ենք նշանակված Տիրոջից ու Տիրոջ առաջ ենք պատասխանատու։ Արտաշես սարկավագ Աջապահյանն ասում է, որ Սրբազանի կալանքի երկարաձգման վերաբերյալ բողոքարկում կներկայացվի, բայց դրական ակնկալիքներ չունի։ «Նիկոլ Փաշինյանը շատ կանխատեսելի է և միանշանակա Սրբազանը դատապարտվելու է, Փաշինյանի հրամանով Սրբազանին մեղավոր են ճանաչելու։ Նիկոլ Փաշինյանը ոչնչով չի տարբերվում անցյալում եղած որևէ դիկտատորից և շատ կանխատեսելի է իր վարքը և միանշանակ Սրբազանին մեղադրական վճիռ են տալու»,- ընդգծեց Աջապահյանը։
Միքայել Սրբազանի եղբորորդու խոսքով` եթե Հայաստանում իշխանության գար Էրդողանը, դժվար թե Թուրքիայի համար ավելի լավ լիներ, ինչքան Նիկոլ Փաշինյանի պարագայում, որովհետև Նիկոլ Փաշինյանը շատ ավելի հմտորեն է սպասարկում թուրքական շահերը, քան իրենք կարող էին։
«Նիկոլ Փաշինյանը շատ հնարամտորեն պայքարում է մեր ազգային արժեքների դեմ ու վարում է թուրքահպատակ քաղաքականություն։ Այս իշխանությունը մեզ օտար իշխանություն է. օտար է մեր մշակույթին, մեր հոգևոր արժեքներին, մեր պատմությանը։ Այս իշխանությունը կապ չունի հայ ազգի անցած ճանապարհի, գաղափարախոսության և կրոնական, հոգևոր-մշակութային էության հետ։ Հետևաբար այս իշխանությունը պետք է վտարվի, դուրս մղվի հայոց պետությունից։ Ինչպես որ օտար մարմինն է մտնում մաշկի տակ, նախ թարախակալում է, հետո օրգանիզմը դուրս է շպրտում այդ թարախը։ Նույնը պետք է լինի ՔՊ-ի և Նիկոլ Փաշինյանի հետ։ Նախ հասարակությունը նրանց օտարությունը պիտի ճանաչի ապա պետք է դուրս շպրտի իր մորից։ Նախ պիտի մարդիկ շփումները դադարեցնեն ՔՊ-ական պատգամավորների, ՔՊ կուսակցության անդամների հետ, որպեսզի ովքեր ՔՊ-ական են հասկանան, որ իրենք հասարակության կողմից ընդունված չեն, հասարակությունից օտարացել են և իրենք դրանից հետո իրավիճակը կհասկանան։ Ներկայիս իրավիճակը իրականում շատ տխուր է և հանրությունը պետք է իր բողոքը արտահայտելու ձև գտնի, որովհետև ազգի մեծ մասը դեմ են։
Ազգի 70-80% ատում են այս օտարածին, մեր մշակույթին ու մեր հոգևոր արժեհամակարգին ոչ միայն օտար այլ նաև թշնամի անհատների փոքրիկ խմբակին։ Ողորմելի խմբակ է, որը օտարների աջակցությամբ եկել և տիրել է Հայոց աշխարհին։ Նրանց պետք է վտարվի և հասարակությունը պիտի իր վերաբերմունքը ցույց տա անպայմանորեն։ Այս անձինք պետք է համազգային պախարակման ենթարկվեն, պետք է իրենք չկարողանան փողոց դուրս գալ, պիտի գլուխները կախ քայլեն։ Այս մարդիկ չարիք են գործում, որը չի կարելի ներկայացնել որպես մոտեցում, դա ակնհայտ չարիք է հայ ազգի դեմ, որն իրականացվում է իրենց կողմից։ Այսօր Մեսրոպ Մաշտոցին են հանում գրքերից, որ տառերը իբր օդից են ընկել։ Այսօր մեր ազգային արժեքներն են ոտնահարվում, մեր պատմությունն են այլափոխում։ Եթե իրենց արածների պատասխանը չստանան, ապա մեր երկիրը դառնալու է Թուրքիա և վերջում կհասնենք նրան, որ հայոց լեզուն էլ կարգելեն։ Եթե այսօր Մեսրոպ Մաշտոցին են հանում դասագրքերից, նույնն էլ վաղը կանեն հայոց լեզվի հետ»,- եզրափակում է Արտաշես սարկավագ Աջապահյանը։