Ներքին 1 տարի առաջ - 16:08 04-09-2025

«Քրեյզի» ակումբում մի քանի «մուշտի» են տվել ու այնտեղից դուրս հանել «Կոնվերս բանկ»-ի վիպ հաճախորդների սպասարկման բաժնի ղեկավարին. shamshyan.com

SHAMSHYAN.com-ը սեպտեմբերի 1-ին տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ օգոստոսի 26-ին ծեծկռտուք և վիճաբանություն էր տեղի ունեցել Երևանի Մյասնիկյան պողոտայում գործող «Քրեյզի» գիշերային ակումբում։

Տեղեկացել էինք, որ տուժած քաղաքացին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժնում հայտնել էր, որ իր նկատմամբ բռնություն է կատարվել նշված ակումբում և տվել էր մի քանի աշխատակիցների անուններ։

Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր էին կազմվել, որոնք փոխանցվել էին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների երկրորդ քննչական բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ըստ օպերատիվ տեղեկությունների՝ պարզվել է, որ Գեորգի Խ.-ն գույները խտացրել է, նա այդ օրը հերթական անգամ այցելել է «Քրեյզի» ակումբ և այնտեղ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել աշխատակիցների նկատմամբ։ Երբ նրան մի քանի անգամ հորդորել են, որպեսզի իրեն պահի պարկեշտ, հասարակության նկատմամբ անպարկեշտ վերաբերմունք չցուցաբերի, նա սկսկել է էլ ավելի անհարգալից վերաբերմունք ցուցաբերել, անգամ այնտեղ եղած հաճախորդուհիներից մեկին ցանկացել է բերեն իր մոտ՝ ասելով, թե ինքը գումարը կվճարի, իսկ գումարն էլ եղել է խոշոր չափի։ Երբ նրան հայտնել են, որ իր ցանկությունը հնարավոր չէ իրականացնել, նա այդ ամենից ավելի է բորբոքվել ու սկսել է հայհոյանքներ հնչեցնել, ինչից հետո ակումբի անվտանգության աշխատակիցները ստիպված նրան մի քանի «մուշտի» են տվել և դուրս հանել ակումբից, ինչից հետո նա դիմել է իրավապահներին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գեորգի Խ.-ն աշխատում է «Կոնվերս բանկ»-ում՝ որպես վիպ հաճախորդների սպասարկման բաժնի ղեկավար, ով ավելի շատ հայտնի է «Գոշ» մականվամբ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
15:13 Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին
16:00 Նիկոլ Փաշինյա՞նն է փոխվել, թե՞ Առուշ Առուշանյանն է կոտրվել
20:00 Ընկերներդ շրջափակման մեջ են, կապ չկա, մեկը վիրավոր է, ի՞նչ ես անելու. «Իմ պատկերացրած բանակը»
18:00 Սկոպուսյան դրամայի մանրամասները. ովքեր են Քումունցի զոհերը
23:08 Ռուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ Լավրով
18:30 Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան
13:14 Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
21:22 Մարդիկ չեն ուզում ազատազրկվել, դրա համար էլ չեն առաջադրվում. Կարապետ Պողոսյան
15:35 Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են